2021 թվականին Արցախի ողջ բնակչության ողջ կոմունալ ծախսերը վճարվել են ՀՀ կառավարության կողմից. Նիկոլ Փաշինյան

Տնտեսություն

«2020 թվականի նոյեմբերից հետո մենք Արցախում իրականացրել ենք 136 միլիարդ դրամի ծրագիր։ 120 միլիարդ դրամ է հատկացվել 2021 թվականի ընթացքում Արցախի հետ կապված ծրագրերի». Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, խորհրդարանում 2021 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանն նշեց, որ այդ գումարով օրինակ արվել է Արցախի բնակչության կոմունալ ծախսերի վճարումը․ «2021 թվականին Արցախի ողջ բնակչության ողջ կոմունալ ծախսերը վճարվել են ՀՀ կառավարության կողմից։ Մի որոշակի կենսական նշաձող է դրվել, որից վերևը չի վճարվել։ Բայց մենք որոշակի կենսական նշաձողը Արցախի ամբողջ բնակչության կոմունալ ծախսերը վճարել ենք»։

«2021 թվականին Արցախի պետական հատվածի ամբողջ աշխատավարձը վճարվել է ՀՀ կառավարության միջոցներով։ Դա նշանակում է, որ ԱԺ պատգամավորներից սկսած, կառավարությունից վերջացած, բոլորի աշխատավարձերը վճարվել են ՀՀ կառավարության կողմից: Արցախի առողջապահության ծախսերը վճարել է ՀՀ կառավարությունը՝ ՀՀ ժողովրդի հարկերի հաշվով»,-նշեց վարչպետը: 

«Ուզում եմ հիշեցնել, որ աջակցություն է տրամադրվել ամենատարբեր ծրագրերով՝ անշարժ գույքի վնասի դեպքում, Արցախում հաշվառված քաղաքացիներին նաև միանվագ աջակցություն է տրվել մի քանի ամիս՝ 108 հազար մարդու 68 հազար դրամ՝ պլյուս 15 հազար դրամ։ Այս ծրագիրը մի քանի ամիս շարունակվել է»,- եզրափակեց Փաշինյանը:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում