«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Մաշված հոդեր. Էնդոպրոթեզավորումը լավագույն լուծումն է

Առողջապահական

60 տարեկանից բարձր մարդիկ հաճախ են բողոքում ծնկների շրջանում առաջացող սուր ցավերից, հոդերի ցավի և շարժունակության  սահմանափակումներից: Սրանք լուրջ ախտանշաններ են մասնագետ-վնասվածքաբանի դիմելու համար: Հատկապես որ մասնագետները հավաստիացնում են՝ հիվանդության դեպքում վաղ ախտորոշումն ու ժամանակին արված բուժումը թույլ կտա խուսափել վիրահատական միջամտություններից:

<<Արթմեդ>> բժշկական կենտրոնի Վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքում մասնագետները ակտիվորեն իրականացնում են խոշոր հոդերի էնդոպրոթեզավորում,
 վերին և ստորին վերջույթների արթրոսկոպիկ վիրահատություններ,
ոտնաթաթի մատների, դաստակի դեֆորմացիաների շտկումներ:
Բաժանմունքը հատկապես հայտնի է կոնքազդրային հոդի, ծնկան հոդի ու ուսահոդի էնդոպրոթեզավորումների իրականացմամբ: Նորագույն իմպլատների կիրառումն ու մասնագետների պրոֆեսիոնալիզմն ու փորձը հնարավորություն են տալիս լիովին վերականգնել պացիենտի վերջույթների շարժունակությունն ու նրանց լիարժեք ապրելու հնարավորություն տալ:

Ո՞ր դեպքերում է անհրաժեշտ Էնդոպրոթեզավորումը, ի՞նչ վիրահատություն է այն և ի՞նչ բարդություններ կարող են լինել:

Այս հարցերի շուրջ զրուցել ենք <<Արթմեդ>> բժշկական կենտրոնի Օրթոպեդ-վնասվածքաբան Ռաֆայել Ավետիսյանի հետ:

Մաշված հոդեր. մարդիկ այսպես են բնութագրում արթրոզ հիվանդությունը, երբ առկա է մաշվածություն ծնկան և կոնքազդրային հոդերում: Նշված հատվածներում առաջացող ճառագայթային ցավերին այլևս դիմանալ պետք չէ: Ժամանակակից բժշկությունը սրանց արդյունավետ լուծման տարբերակներ ունի արդեն:

Օրթոպեդ-վնասվածքաբան Ռաֆայել Ավետիսյանն ասում է, որ ռենտգեն հետազոտության միջոցով հաստատվում է հիվանդությունն ու դրա բարդության աստիճանները: Արթմեդ բժշկական կենտրոնում վաղ փուլում դիմող պացիենտների բուժումը իրենք սկսում են կոնսերվատիվ մեթոդներից: Դրանք ներառում են աճառը վերականգնող հատուկ դեղորայք՝ խոնդրոպրոտեկտորներ կամ արհեստական սինովիալ հեղուկի ներարկումներ: Նմանատիպ բուժումը թույլ է տալիս դանդաղեցնել հոդի քայքայումը, հնարավորինս ուշ դիմել էնդոպրոթեզավորման: Իսկ եթե հիվանդությունը բարդացած փուլերում է, ապա ցուցումը վիրահատությունն է՝ էնդոպրոթեզավորումը, երբ մաշված հոդի փոխարեն տեղադրվում է արհեստական հոդ. <<Մենք ծնկան և կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորման մեծ փորձ ունենք: Վիրահատությունը տևում է 1 ժամ, սակայն վիրահատության հենց հաջորդ օրը պացիենտին կարողանում ենք կանգնեցնել վիրահատված ոտքի վրա: 3-5 օր հետո նրան արդեն տուն ենք ուղարկում։ Շուրջ 45 օր անց, ու անգամ ավելի շուտ դադարում է կիրառել քայլակ և վերադառնում է լիարժեք կյանքի՝ առանց ցավի ու անհարմարությունների>>, ասում է օրդոպեդ-վնասվածքաբան Ռաֆայել Ավետիսյանը:

Արթրոզ հիվանդությունը հատուկ է բարձր տարիքային խմբին՝ հիմնականում 60-ից բարձր տարիքի կանանց, որովհետև այդ ժամանակ օրգանիզմում տեղի են ունենում անատոմիական փոփոխություններ և ցանկացած տրավմատիկ ազդակ կարող է ազդոսկրի կոտրվածքի պատճառ դառնալ: Ամբողջ աշխարհում այս կոտրվածքների դեպքում ցուցված է վիրահատական բուժում, որը թույլ է տալիս հիվանդին հնարավորինս կարճ ժամկետներում ոտքի կանգնեցնել, խուսափելով անշարժության հետ կապված այնպիսի անցանկալի բարդություններից, ինչպիսիք են՝ թոքերում կանգային երևույթները, պառկելախոցերը և այլն։

Սակայն ինչպես բոլոր վիրահատությունները, այնպես էլ էնդոպրոթեզավորման դեպքում կան և ընդհանուր, և սպեցիֆիկ բարդություններ, ասում է Ռաֆայել Ավետիսյանը. <<Կոնկրետ էնդոպրոթեզավորման  դեպքում շատ ուշադիր ենք հոդախախտ երևույթին, որը մինչև վիրահատության գնալը հասցնում ենք նվազագույնի: Մեր բժշկական կենտրոնում  կատարել ենք մեծ ծավալի նմանատիպ վիրահատություններ, և մինչև այսօր արտահայտված բարդություններ չունենք>>:

<<Արթմեդ>> բժշական կենտրոնում սովորաբար տոտալ էնդոպրոթեզավորման դիմում են հիվանդության այն փուլում, երբ մարդը շատ ուշ է դիմում մասնագետին, երբ հարևան-բարեկամների խորհուրդներով տնային պայմաններում զբաղվել է ինքնաբուժությամբ, երբ արդեն ցավի հետևանքով չի կարողանում քայլել, այլևս ցավազրկողները որևէ արդյունք չեն տալիս: Դրա համար Ռաֆայել Ավետիսյանը խորհուրդ է տալիս ծնկան և կոնքազդրի հատվածում ցավի առաջին իսկ նշանների դեպքում դիմել փորձառու մասնագետների: Հիվանդության տարբեր փուլերում ցուցումներն ու մոտեցումները տարբեր են: Նույնիսկ ճիշտ ժամանակին արված ճիշտ մոտեցման դեպքում հնարավոր է ամբողջությամբ խուսափել վիրահատությունից:

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան