«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

(Կարդա՛լ բջջային տարբերակը)

Տեսնո՞ւմ եք ոստիկանության ԳՆԴԱՊԵՏԻ ուսադիրներով այս կերպարանքին: Սակայն զարմանալորեն նա Նյու Յորքի ոստիկանության գլխարկով է: Արդյո՞ք ողջամիտ որեւէ մեկը կհավատա, որ ՀՀ ոստիկանության գնդապետը կարող է ՀՀ ոստիկանության գլխարկ չունենալ: Թե՞ դա ֆեյք ոստիկան է, ում տվել են առաջին պատահած համազգեստը եւ ուղարկել ցույց ցրելու: Արդյո՞ք քաղաքացիները իրավունք չունեն կարծելու, որ դա ոչ թե ոստիկան է, այլ ապօրինի գնդապետական ուսադիրներ դրած ելուզակ: Ի դեպ, իրավապաշտպան Արսեն Բաբայանը նկատում է. «Երկու շաբաթ առաջ խոսել եմ քրեական օրենսգրքով թույլատրված անհրաժեշտ պաշտպանության մասին: Նախազգուշացրել եւ հորդորել էի ոստիկանությանը, որ դադարեցնի հանցավոր բռնություններ կատարելը քաղաքացիների նկատմամբ, քանի որ դա հղի է ծայրահեղ վտանգով: Շարունակելու դեպքում քաղաքացիներն իրավունք կունենան դիմել անհրաժեշտ պաշտպանության... Ցավում եմ, որ ոստիկանությունը չլսեց հորդորներս ու նախազգուշացումներս, այսօր ոստիկանությունն անցավ բոլոր կարմիր գծերը: Այս պահից սկսած ցանկացած անդառնալի հետեւանքի պատասխանատուն նախ ոստիկանությունն է, հետո` #նիկոլ_մահաբերը»:

Իսկ մինչ բոլորի ուշադրությունը ոստիկանական համազգեստով ենիչերիների վայրագության վրա էր, տեղի ունեցավ մեկ այլ զարմանալի բան: ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ ՄԱՅՐԸ ոստիկանությանը բացատրություն է տվել, որ ցուցարարներին միջնամատ ցույց տալով` ինքը ցույց է տվել իր անպարտելիությունը: Ըստ Սիմոնյանի մայրիկի` Մարիա Հովհաննիսյանի` միջնամատը անպարտելիության ժեստ է, ընդ որում` պատմական ժեստ: Ինչ վերաբերում է ցուցարարների վրա թքելու դրվագին, ապա Մարիա Հովհաննիսյանն ասել է, թե չի թքել, ուղղակի թքելու ձեւ է տվել: Ոստիկանությունն էլ հալած յուղի տեղ է ընդունել նրա բացատրությունը մերժել է Ալեն Սիմոնյանի մայրիկի դեմ քրգործ հարուցելու միջնորդությունը: Դե իհարկե, զարմանալի կլիներ, եթե նիկոլահպատակ ոստիկանությունն այլ կերպ վարվեր, չէ՞ որ այս խունտան դեռ չի կորցրել իշխանությունը:

Ոստիկանական «սխրանքների» շարքում շատերի ուշադրությունը գրավեց, թե զարմանալիորեն քանի տասնյակ ոստիկան պահանջվեց ԼԵՎՈՆ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ բերման ենթարկելու համար: Դե հասկանալի է, Լեւոն Քոչարյանը ՀՀ հայտնի մարզիկներից մեկն է: Եվ խոսելով տարածված այն քննադատությունների մասին, որ երկրորդ նախագահ Ռոբետ Քոչարյանի նախագահության տարիներին ոստիկանների կողմից իրականացվող գորոծողություններն ավելի կոշտ էին, Լեւոն Քոչարյանն ասաց. «Ես չեմ ընդունում քննադատությունների այդ մոտեցումը, այսինքն, եթե այն ժամանակ ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել, դա ինձ իրավունք չի՞ տալիս, որ ես պայքարեմ թրքացման դեմ, այն բանի համար, որ Արցախը չլինի Ադրբեջանի կազմում, ի՞նչ կապ ունի մեկը մյուսի հետ: Չորս տարի առաջ այս իշխանություները եկել են իշխանության այն լոզունգներով, որ ինչ եղել է նախկինում, չի լինելու: Այս խոսկացությունները մեր գլխավոր օրակարգից շեղող խոսկացություններ են»: Իրոք որ, ի՞նչ կապ ունի, բայց չէ՞ որ նիկոլազոմբիների համար ամեն ինչի մեղավորը «նախկիններն» են, եւ օրինակ համացանցում կա տեսանյութ, ուր մի արարած լրջորեն պնդում է, թե Սպիտակի երկրաշարժի ժամանակ Ռոբերտ Քոչարյանն իրենց կերակրում էր շան կերով:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան