«Ինչո՞ւ են այլասերում երեխաներին…».ԼԻԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Մշակութային

«Արվեստը սեր » հաղորդման հյուրն է գրող, հրապարակախոս ԼԻԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ:

– Տիկին Ավետիսյան, հունիսի 1-ը Երեխաների միջազգային օրն է: Արդյո՞ք պետք է միայն այդ օրը մտածենք նրանց մասին: Չէ՞ որ այսօր մեր երեխաները մեծանում են համակարգչային խաղերի, սերիալների ազդեցությամբ:

– Մայրերն այսօր ծույլ են, չեն զբաղվում երեխաների հետ: Չեն ուզում սովորեցնել նկարել, որ երեխան մատիտը բռնի ձեռքին` երեւակայի, ստեղծագործի: Իսկ մայրերն ինչո՞վ են այսօր փոխարինում իրենց մասնակցությունը անհատի կայացմանը. սմարթֆոն են տալիս: Արդյունքում` երեխան ունակ չէ լավ սովորել, մայրենի հողին ամուր կանգնել, մարդ դառնալ` ի վերջո. նա օնլայն է սավառնում: Սա երկրի ամենակարեւոր հարցն է: Ինչ ուզում եք հորինեք, ինչ օրենքներ ուզում եք ընդունեք, եթե մենք չունենք հերթափոխ` չկա փոխարինող սերունդ, վերջ… Պետք է սթափ դատենք:

– Խաղեր կան, որոնք ինքնասպանության են տանում երեխային:

– Անկեղծ ասած` յուրաքանչյուր խաղ ինքնասպանություն է, որովհետեւ երեխային իրական աշխարհից կտրում է: Մանկությունը աշխարհը ճանաչելու շրջանն է: Առաջ ինչո՞ւ էին բակերում խաղում հոլ, գործագործ, պահմտոցի. մանուկները մարզում էին աչքաչափը, սովորում բազկի ուժը: Դա ինչ-որ չափով սովորեցնում էր երեխային ոչ միայն նկատել, պատսպարվել, պաշտպանվել, այլ նաեւ` համագործակցել թիմակիցների հետ: Հիմա դա չկա: Երբ տեսնում ես, թե փոքրերը ինչ հիստերիայի մեջ են ընկնում, երբ իրենցից վերցնում են սմարթֆոնը, հասկանում ես, որ արդեն հիվանդ են: Մեկը հոգեբանի մոտ էր տարել երեխային: Հոգեբանը, երբ տեսել էր սմարթֆոնի բովանդակությունը, թե երեխան ինչեր-ինչեր է նայում, իր հոգեբան հալով ապշած էր մնացել… Մենք մեր ազգի երեխաներին դարձնում ենք հաշմանդամ: Եթե մայրը, հայրը դա չգիտակցեն, եթե տատիկները օրինակ չծառայեն ու իրենց որդիներին ու հարսներին ցախավելով քամակին տալով` չդաստիարակեն, լավ չի լինի:

– Բայց չէ՞ որ այդ նույն տատիկները թոռների հետ դիտում են սերիալներ:

– Այո, համատարած ծուլություն է, իսկ ծուլությունըª ըստ Աստվածաշնչի, մահացու մեղք է: Թող տարեցները դա գիտակցեն:

– Ամերիկյան դաստիարակության մասին վերջերս շատ մտահոգ էիք: Կմանրամասնե՞ք:

– Այս հարցում իմ տագնապն ինչի՞ց է: Գիտենք, որ հայերը կենտրոնացված են Կալիֆորնիա նահանգում: Իրար հետ համերաշխ են: Այնտեղ մի փոքրիկ Հայաստան կա իբր: Հայերը, երբ այդտեղ են մեկնում, համեմատաբար հանգիստ ենք, որովհետեւ գիտենք, որ հայկական միջավայր է: Կալիֆորնիացի հայերը ժամանակին կարողացան հասնել այն բանին, որ պետական դպրոցներում ստեղծեցին հայկական դասարաններ: Շատ ուրախալի է, որ հայը կարող է պետական դպրոցում իր զավակին տալ հայկական կրթություն` առանց լրացուցիչ ծախսերի: Հիմա այս տարի պարզվեց, որ պետական դպրոցում փոքր` 8-9 տարեկան երեխաներին դասավանդելու են սեռական կրթության հիմքերը: Երբ ծնողներն ընդդիմացան, դպրոցի տնօրենն ասաց. «Սա պետական դպրոց է, եւ մենք պետական ծրագիր ենք իրագործում»: Բանն այն է, որ Կալիֆորնիան դեմոկրատական նահանգ է, դեմոկրատների հովանու ներքո է: Այն առասպելը դեմոկրատների մասին, որ լավն են, իրականում` ճիշտ հակառակն է: Իրենք դեմոկրատոս չեն` դիմակ կրած են: Կեղծավոր մի տեսակ են, որ իրագործում են հակամարդկային ծրագրեր: Ինչ խայտառակություն որ բերվել է աշխարհի գլխին` դեմոկրատների արածն էր միշտ: 8-9 տարեկանում երեխային տալ սեռական դաստիարակություն, վտանգավոր է, որովհետեւ վաղաժամ է. եթե տարիքային խմբից դուրս երեխան սկսում է հետաքրքրվել սեռական հարցերով, այլասերվում է: Ամեն ինչն ունի իր ժամանակը: Կա տարիք, երբ որ երեխայի մոտ ինքնաբերաբար արթնանում է այդ հետաքրքրությունը: Թողեք թող այդ տարիքը գա, մի՛ խաթարեք մանուկների հոգեւոր աշխարհը:

– Չայկովսկու մասին գիրք էիք գրում: Հիմա ի՞նչ պրոցեսում է:

– Գիրքս արդեն ավարտական փուլում է: Չայկովսկին, Արամ Խաչատրյանն ու Վերդին իմ ամենասիրելի կոմպոզիտորներն են: Բեթհովենի, Մոցարտի պես հանճարներ կան, որոնց նույնպես շատ եմ սիրում, բայց ես այս երեքին` առավել շատ եւ ցանկացած պահին պատրաստ եմ լսել: Որ սկսեցին խոսել, թե Չայկովսկին այլասերված էր, ճշմարտանման չէր ինձ համար. նրա երաժշտությունը տղամարդու գրած է: Կանանց եւ տղամարդկանց հետքերը արվեստում շատ տարբեր են: Հանճար տղամարդն է լինում: Իսկ կնոջ առավելությունն այն է, որ ինքը կարող է հանճար բերել ու դաստիարակել, եւ դա հասու չէ տղամարդու. մայրիկի գործն է: Ես ուզեցի ուղղակի պարզել իրականը եւ փորձել ապացուցել, որ Չայկովսկին նորմալ տղամարդ էր: Սկսեցի հետազոտել: Քերեցի, քերեցի` ու գալուբոյի երանգի տակից... հայ դուրս եկավ: Պարզվեց, որ հայ էր ոչ միայն ինքը, այլեւ` մեկենասուհին, որը գրեթե տասներեք տարի իրեն հովանավորել է, օգնելով, որ Չայկովսկին կարողանա ստեղծագործել` այն էլ ինչպես: Գիրքը շուտով կհանձնեմ տպագրության: Մանրամասների մասին կտեղեկանաք` կարդալով գիրքը:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում