Ամենախոշոր լոգիստիկ ֆիրման նույնպես Գռզոյինն է
ՏնտեսությունՎերջին շրջանում Հայաստանում ակտիվորեն զարգանում է ԱՄՆ-ում բեռների տեղափոխման միջնորդական ծառայությունները: Հայաստանում գտնվող օֆիսներում բեռների տեղափոխման համար ԱՄՆ-ում գտնում են վարորդներ նույնպես ԱՄՆ-ում: Այդպես ավելի էժան է եւ ձեռնտու ԱՄՆ-ի լոգիստիկ ընկերությունների համար: Քանի որ Հայաստանը գործարքից մնացած գումարի 60-70 տոկոսը մնում է ԱՄՆ-ի ֆիրմային, իսկ աշխատանքը Հայաստանում իրենց չափանիշներով վարձատրվում է բավականին ցածր: Այսպիսի լոգիստիկ գրասենյակներ Հայաստանում բացվել են հարյուրներով, սակայն ամենախոշոր նման ընկերությունը, որտեղ զբաղված է մի քանի հարյուր հոգի պատկանում է նիկոլական համար մեկ օլիգարխ Խաչիկ Սուքիասյանին Գռզո մականվամբ: Գռզոյի լոգիստիկ ֆիրման, ըստ որոշ գնահատականների ունի մինչեւ 1 մլն դոլարի ամսական շրջանառություն: Վերջերս լոգիստիկ շուկայի համար Գռզոն եւ եւս մեկ օլիգարխ, որի անունը ճշտվում է, մտան տնտեսական պատերազմի մեջ: Ընդ որում, վեճի առարկան «Ամազոն» հայտնի ընկերության բեռների տեղափոխմանն էր վերաբերում:
Հայտնի է, որ Գռզոյին Հայաստանում պատկանում է շատ-շատ ունեցվածք տարբեր ոլորտներում, ըդհուպ մինչեւ ավիաընկերություն եւ ամենուրեք նա ունենում է ամենախոշոր մասնաբաժինը: Հասկանալի է, որ դա ոչ թե առանձնահատուկ գռզոյական հանճարության հաշվին է, այլ Նիկոլին մատուցվող ծառայությունների շնորհիվ:
Սեփ. լրատվություն

