ԱՄՆ-ում բենզինի գները նորից թարմացրել են պատմական առավելագույնը
ՏնտեսությունԱՄՆ-ի ավտոլցակայաններում բենզինի արժեքը նորից թարմացրել է պատմական առավելագունը՝ հասնելով մեկ գալոնը (3,785 լիտր) 4,671 դոլարի։ Այս մասին վկայում են Ավտոմեքենաների ամերիկյան ասոցիացիայի՝ չորեքշաբթի հրապարակված տվյալները։ Ասոցիացիան հետեւել է ավելի քան 60 հազար ավտոլցակայանների գներին։
Նրա տվյալներով՝ Regular տեսակի (համապատասխանում է ՌԴ-ի АИ-92 բենզինին) մեկ գալոն բենզինի միջին արժեքը չորեքշաբթի առավոտյան ԱՄՆ-ում բարձրացել է՝ հասնելով 4,671 դոլարի (երեքշաբթի այդ ցուցանիշը 4,622 էր)։ Բենզինի գները երկրում ամենաբարձրն են մնում Կալիֆոռնիայի նահանգում, որտեղ վարորդները մեկ գալոնի համար միջինը 6,194 դոլար են վճարում։
ԱՄՆ-ում բենզինի գնի աճն սկսվել է ձմռան վերջից, արդեն երրորդ շաբաթն անընդմեջ այն մշտապես թարմացնում է ռեկորդային մեծությունները։ Վառելիքի արժեքի բարձրացումը տեղի է ունենում նավթի համաշխարհային գների բարձրացման ֆոնին՝ չնայած Սպիտակ տունը փորձում է դիմակայել այդ միտմանը։ Դեռեւս մեկ տարի առաջ մեկ գալոն բենզինի գինը միջինը 3 դոլար էր։
WTI տեսակի նավթի ֆյուչերսների արժեքը՝ հուլիսին մատակարարմամբ, երեքշաբթի բարձրացել էր 0,87 դոլարով (1,76 տոկոս)՝ հասնելով մեկ բարելը 115,54 դոլարի։

