Սպերցյանի տրանսֆերային արժեքը ավելացել է երկու անգամ
Սպորտ
«Կրասնոդարի» ու Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքն ավելացել է երկու անգամ, հասնելով վեց միլիոն եվրոյի։
Տեղեկությունը հրապարակվել է հանրահայտ transfermarkt հարթակում, որտեղ ներկայացվել են Ռուսաստանի պրեմիեր լիգայի ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները թարմացված տեսքով։

