«Բարսելոնան» ներկայացրել է նոր տնային համազգեստը (ֆոտո)
ՍպորտԻսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» ներկայացրել է նոր համազգեստը, որով նոր մրցաշրջանում կանցկացնի տնային հանդիպումները։
Կատալոնական ակումբի տեխնիկական հովանավորը Nike ընկերությունն է։
Նոր համազգեստը նվիրված է 1992թ․ Բարսելոնայի ամառային Օլիմպիական խաղերի անցկացման 30-ամյա տարեդարձին։ Խաղաշապիկի վրա առաջին անգամ կլինի ակումբի նոր տիտղոսային հովանավորի՝ Spotify երաժշտական ծառայության լոգոն։

