Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Գոռ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
ՍպորտՀայաստանի հավաքականը ևս երկու մեդալ է նվաճել Ալբանիայի մայրաքաղաքում ավարտված Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում: +109 կգ քաշային կարգում Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումն ու արծաթե մեդալը նվաճել է Վարազդատ Լալայանը՝ երկամարտի 451 կգ (211 + 240) արդյունքով:
Օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանն էլ դարձել է բրոնզե մեդալակիր՝ երկամարտի 446 կգ արդյունքով (210 + 236):
Հայաստանի տղամարդկանց հավաքականը թիմային հաշվարկով 2-րդն է Եվրոպայի առաջնությունում։

