Մարտակերտի մանկապատանեկան մարզադպրոցի ըմբշամարտի թիմը կրկին նոր հաղթանակներ է նվաճել
Սպորտ2022թ 3 հունիսի ք Երևան ՀՀ ըմբշամարտի մինչև 15 տարեկանների առաջնություն Որին մասնակցում էր Արցախի Մարտակերտի մանկապատանեկան մարզադպրոցի ըմբշամարտի թիմը, Կարեն Շախնումանցի գլխավորությամբ, մարզիչ` Ռազմիկ Շախնումանց, մասնակիցներից Արսեն Հյուսնունցը 48 կգ քաշային կարգում զբաղեցրել է 2րդ տեղ, Գարիկ Ներսիսյանը 48 կգ քաշային կարգում 3 տեղ, պարգևատրվել են դիպլոմ և մեդալներով:
Հիշեցնենք, որ Արսեն Հյուսնունցը ընդգրկվել է հավաքական թիմի կազմում և պատրաստվում է մասնակցել ս/թ հուլիսի 16-19-ը Խորվաթիայի Զագրեբ քաղաքում կայանալիք, մինչև 15 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը:
Մարտակերտի Մանկապատանեկան մարզադպրոց

