Ե՞ՐԲ Է ԱՎԱՐՏՎԵԼՈՒ «ԴԻԿՏԱՏՈՐ» ՖԻԼՄԻ ՄԵՋ ԱՊՐԵԼԸ

Վերլուծություն

(Կարդա՛լ բջջային տարբերակը)

Այդ այլաբանությունը` «Դիկտատոր» ֆիլմի մեջ ապրելու, հնչեցրել է Հայկ Մամիջանյանը: Հիշեցնենք` դա հենց այն ֆիլմն է, որի համար Հիտլերն ատում էր Չարլի Չապլինին: Ատում էր այն պատճառով, որ այդ ֆիլմում նա ծիծաղելի էր, իսկ բռնապետներն ամենից շատ վախենում են ծիծաղելի լինելուց: Անգամ ոտիցգլուխ ծաղրածու բռնապետիկները: Ու թերեւս ծիծաղելի լինելու վախը կապիտուլյանտին դրդեց, որպեսզի ամենայն դաժանությամբ գործելու հրամանով իր կեցավայրի մատույցներում ցուցարարների վրա քսի տա ոստիկաններին:

Սակայն դրանից բռնապետիկը չդարձավ նվազ ծիծաղելի: Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի թեթեւ ձեռքով սոցցանցերում շրջանառվում է այս անեկդոտը. «Ոստիկանությունը որոշել է գնել «Ոստիկան-ընդիմադիր» լուսաձայնային նռնակները` «ոստիկան-ոստիկան» եւ «ոստիկան-Նիկոլի ամառանոց» նռնակների փոխարեն: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության շլդիկության դեմ պայքարի վարչությունը»: Դե, իսկ շլդիկությունը ոչ թե կատակ է, այլ իրականություն` լուսաձայնային առաջին նռնակն ընկավ հենց կապիտուլյանտի կեցավայրը պահող ոստիկանական խիտ բազմության մեջ, բեկորային եւ այրվացքային վնասվածքներ պատճառելով 39 ոստիկանի: Իսկ ոստիկանությունը տարբեր դանիելիոաննիսյանների դամքաշությամբ առաջ քաշեց դեպքերի այնպիսի զառանցանքային վարկած, որ դրա առնչությամբ ընդամենը մեկ հարց ունենք` ի՞նչ են սրանք ծխում... Երկրորդ հարցը` արդյո՞ք պարգեւավճարները մանաթով էին, չենք հնչեցնի, առանց այդ էլ ծանր հոգեվիճակում են, զի ակնհայտ դարձավ, որ Նիկոլի ոստիկանությունը նույնքան «նոլիկ» է, որքան ինքը` կապիտուլյանտը: Եվ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի խոսքով, սրանք 104 քննիչ են իրար գլուխ հավաքել, որ «ապացուցեն» անապացուցելին եւ 13 ձերբակալվածների վրա «զանգվածային անկարգությունների» գործ կարեն:

zibil

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի վկայությամբ. «Եվս մեկ անգամ համոզվեցի, որ անվտանգ, խաղաղ ու արժանապատիվ Հայրենիքի համար պայքարող մարդկանց` ոչ մի ոստիկան, ոչ մի բիրտ ուժ, ոչ մի հատուկ միջոց չի վախեցնելու ու հետ չի պահելու: Երեկ (հունիսի 3-ին) համոզվեցի, որ 44-օրյա պատերազմի բովով անցած այդ մարդկանց մեջ պատասխանատվությունն է խոսում: Նույնիսկ մահակներով հանիրավի հարվածող ոստիկանների նկատմամբ տղաները ոխ չպահեցին, որովհետեւ հասկանում են, որ ոստիկանների ուղեղներն էլ են լվացել»:

Արտակ Զաքարյանը, սակայն, պոզիտիվ եւ հուսադրող միտումներին զուգահեռ արձանագրում է այն, ինչը մտահոգիչ է. «Համոզվեցի, որ Հայաստանի Հանրապետությունը իրական տերեր ունի եւ երբեք չի հայտնվելու թուրքի ազդեցության տակ: Ցավոք, երեկ տեսա նաեւ գինու փառատոնում, Հայրենիքի կործանումից առաջ գինի խմող, Սարյան փողոցում բազմած կամ անիմաստ զվռնող մեկ այլ հայության: Այդ մարդկանցից շատերի հայացքներում դատարկությունն էր բոցկլտում, որոշների աչքերի մեջ էլ դոլարի նշան էր «նկարած»... Հիշեցի Ալեքսանդր Պուշկինի` «Խրախճանք ժանտախտի ժամանակ» վիպակը: Չզարմացա, որովհետեւ հայության այդ տեսակը, նույն գործի վրա էր նաեւ 44-օրյա պատերազմի օրերին: Վստահ եմ, որ դրանք ՔՊ-են` իրենց ընտրողներով, այսինքն զրո պատասխանատվություն Հայրենիքի առջեւ, եւ անսահման կարեւորություն սեփական անձին ու գրպանին:

Այդ մարդկանց համար խորթ են օրինակ` հայրենիք, ազգ, պետություն, լեզու, մշակույթ հասկացությունները: Նրանք նույն կերպ կապրեն նաեւ Ստամբուլում, կամ Ուգանդայի սեւամորթների, նույնիսկ ավստրալական կենգուրուների հետ: Ի՞նչ տարբերություն, թե որտե՞ղ եւ ի՞նչ են «վայելում», եթե կյանքի նպատակը տաքուկ անկյունն ու մի փոր հացն է...»:

Դե նմանն զնմանին գտանե, եւ վախից ամեն օր եւ ամեն ժամ մեռնող կապիտուլյանտն, ի վերջո, բազում թիկնապահներով կիրակի գնաց Սարյանի փողոցում գինի կոնծելու, որպեսզի խլացնի սեփական վախի ձայնը: Ինչը, բնականաբար, կրկին դարձավ քաղաքացիների ծաղրի առարկա: Իսկ բազմամարդ երթերի մասնակիցները ոչ միայն չպակասեցին, այլ էլ ավելի շատացան: Ոստիկանական ճիվաղային գազանություններիի տեսանյութերը շարժել են նաեւ մինչ այդ ակցիաներին չմասնակցողների զայրույթը, եւ Նիկոլը մարդկանց վախեցնելու փոխարեն ստացավ հակառակ արդյունքը: Սակայն շարժման համակարգողները միայն ցույցերով եւ երթերով չէ, որ զբաղված են: Ինչպես նշում է Իշխան Սաղաթելյանը. «Հանդիպել ենք Արցախի Հանրապետության ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարների հետ: Քննարկել ենք Արցախի ու Հայաստանի շուրջ ստեղծված մարտահրավերներն ու սպառնալիքները: Քննարկվել է նաեւ Հայաստանում առկա քաղաքական ճգնաժամի դրսեւորումները: Պայմանավորվել ենք առավել կազմակերպված շարունակել նման ձեւաչափով փոխադարձ համդիպումներն ու քննարկումներն, ինչպես նաեւ աշխատանքներ իրականացնել Արցախում, Հայաստանում եւ Սփյուռքում Շարժման ընդլայնման ուղղությամբ»:

Հարկ է նշել, որ կտրուկ ընկել է ՔՊ-ի քարոզչամեքենայի ուղեղալվացման արդյունավետությունը: Գեբելսյան ստերն այլեւս չեն աշխատում, չեն աշխատում եւ «մուտիլովկաները» շարժման ղեկավարների միջեւ իբր առկա «ահավոր տարաձայնությունների» մասին: Փողոց դուրս եկող քաղաքացիներին հետաքրքիր էլ չէ, թե ով ում է սիրում, ով ում ժպտաց կամ ծուռ նայեց: Շատերը նկատել են, որ երթերին եւ այլ ակցիաներին էապես ավելի շատ մասնակից կա, քան դրան անմիջապես նախորդող հանրահավաքներին: Քաղաքացիները շարժման ղեկավարներին ընկալում են ոչ որպես պաշտելի առաջնորդներ, ում երկրպագել է պետք, այլ խունտայի հեռացման գործընթացի մենեջերներ, եւ հիմնականը, ինչին սպասում են` գործողությունն է: Ցանցային սկզբունքն ապահովում է ակցիաների լավ սինքրոնացում, եւ պարզ է` երբ պայքարը հասավ կուլմինացիայի, այն, ինչ դասական քաղաքագիտությամբ կոչվում է «կրիտիկական զանգված», շատ արագ կհավաքվի: Իհարկե, կան նաեւ օբյեկտիվ խոչընդոտներ: Քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանի դիտարկմամբ. «Հիմա սրանք (արեւմտյան կառույցները-խմբ.) լռում են, քանզի իրենց «շան որդու» ոստիկանն է քացով խփում գետնին ընկած ցուցարարի դեմքին, իրենց «շան որդու» ոստիկանն է հետեւից խփում բերման ենթարկվող ցուցարարին, իրենց «շան որդու» ոստիկանն է կնոջը հարվածում: Կրկնեմ` ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, ազատականության ռահվիրաները տվյալ դեպքում առաջնորդվում են «շան որդի է, բայց մե՛ր շան որդին է» սկզբունքով»: Սակայն քաղաքագետը իրավամբ նշում է, որ պետք է ոչ թե նեղսրտել, այլ ընդունել ի գիտություն եւ շարժվել առաջ: Նեղանալ ամերիկացիներից կամ ռուսներից, որ իրենց շահն են առաջ տանում, պարզապես անմեղսունակություն է, իսկ այդպիսի արատից ձերբազատված են ինչպես հարթակում կանգնածները, այդպես էլ պատասխանատու քաղաքացիների մեծամասնությունը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում