Մայր թատրոնի բեմում ազգային խորհրդանիշ լավաշը` որպես ներքնազգե՞ստ

Մշակութային

Համացանցում բուռն քննարկման առիթ էր դարձել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք ներկայացման ազդագիրը, որը, մեղմ ասած, վիրավորական բնույթ էր կրում: 2013 թվականին ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության ցանկում տեղ գտած հայկական լավաշը ո՛չ ավել, ո՛չ պակաս գովազդային ազդագրի վրա վերածվել էր ռուս արտիստների համար ներքնազգեստի: Թերեւս վերջին անգամ լավաշ հագել էր հայտնի մուլտֆիլմի Նաղաշը, բայց այն բոլորովին այլ բնույթ էր կրում, մինչդեռ այս դեպքում` ուղղակի անարգանք կարելի է դիտարկել:

Այս մասին «Իրավունքը» փորձեց պարզաբանում ստանալ այդ ներկայացման համար Մայր թատրոնում հարթակ տրամադրած Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆԻՑ, սակայն նա համառորեն զանգերին չէր պատասխանում: Իսկ ավելի ուշ ասաց, որ թատրոնի ֆեյսբուքյան էջում տնօրինության անունից հրապարակված հայտարարությունից բացի՝ «ավելացնելու ոչինչ չունի»:

Հայտարարության մեջ ասված էր հետեւյալը. «Համացանցում տարածվող գովազդային պաստառի կապակցությամբ հարկ ենք համարում մանրամասնել, որ քննարկվող ներկայացումը, իհարկե, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկի հետ որեւէ առնչություն չունի: Երբ պայմանագրային հիմունքներով թատրոնում տեղի են ունենում այլ թատերախմբերի կամ ստենդափային ներկայացումներ, դրանց համառոտ նկարագրերը եւ գովազդային պաստառները համաձայնեցվում են թատրոնի հետ։ Սակայն տվյալ ներկայացման կազմակերպման շուրջ բանակցությունները չեն հասել պայմանագրի կնքման փուլին, հետեւաբար պաստառի էսքիզը չի ներկայացվել եւ չի ստացել թատրոնի համաձայնությունը»:

Ըստ էության, թատրոնի տնօրինությունն այդպես էլ չի հստակեցնում, թե բանակցությունները շարունակելո՞ւ են, վերոնշյալ ներկայացումը չեղարկվելո՞ւ է կամ գոնե գովազդային խայտառակ պաստառը հանվելո՞ւ է: Եվ, վերջիվերջո, արդյոք այս հայտարարությունը կարելի է համարել սրտի մխիթարանք, երբ անգամ ներողության խոսք չկա ասված: Այսինքն` ստացվում է, որ եթե մեծ աղմուկ չբարձրանար, դավադիր լռությամբ՝ այս ամենը հանդուրժելո՞ւ էր թատրոնի տնօրինությունը, քանի որ արդեն օրեր շարունակ սոցցանցերում տեղադրված էր ներկայացման գովազդը` խայտառակ ազդագրով:

Ի դեպ, հավելենք, որ խոսքը ռուսական մի ներկայացման մասին է, որի սցենարի հիմքում չորս հոգու պատմություն է, ովքեր Հայաստանում լավ կյանք են փնտրում: Գլխավոր դերերում են «Comedy woman»-ի աստղերից Եկատերինա Վառնավան, Նատալյա Եփրիկյանը, Ալեքսանդր Գուդկովը եւ Եվգենի Բորոդենկոն: Այնպես որ, մնում է հուսալ, որ Մայր թատրոնն իր մեջ ողջախոհություն կգտնի եւ Նաղաշից հետո` լավաշը, որպես ներքնազգեստ, չեն կրի նատաշաներն ու սաշաները՝ այն էլ Մայր թատրոնի բեմում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում