«ՀՈՒՍՈՎ ԵՄ` ՔԱՈՍԸ ՇՈՒՏ ԿՎԵՐՋԱՆԱ».ԼՈՒՍԻՆԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է ՀՀ վաստակավոր արտիստ, թատրոնի եւ կինոյի դերասանուհի ԼՈՒՍԻՆԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ հետ:

– Տիկին Կիրակոսյան, ի՞նչ կարծիք ունեք երկրում տիրող նիկոլական եւ հականիկոլական պայքարի մասին:

– Շատ տհաճ է տեսնել այն, ինչ կատարվում է մեր երկրում: Կարծես, հազար տեղից տարբեր ազգերի, կրոնների, դավանանքների մարդկանց հավաքածու լինի, ու մեջտեղը մի բան են դրել, որ պետք է կիսեն: Այդպես իրար միս են ուտում: Ախր ամոթ է, նույն ազգից ու նույն ցեղից եք: Այս ի՞նչ է կատարվում: Զարմանում եմ` մենք միշտ ամեն ինչ տվել ենք Արցախին: Մեր աշխատավարձից են պահել Արցախի համար: Ինչքան կարողացել ենք, արել ենք Արցախի համար, բայց երբ այնտեղից գալիս են այստեղ, բաներ են պահանջում ու հոխորտում` արդեն ահավոր է:

– Բայց այդ տարանջատումը` արցախցի, երեւանցի, գյումրեցի...Մի՞թե ճիշտ է:

– Իհարկե, ճիշտ չեմ համարում, բայց իրենք են ասում: Իրենք են այդ տարանջատումը դնում: Եվ հետո հայերի մեջ միշտ էլ կիսահումորով եղել է լենինականցի, ապարանցի, երեւանցի, քյավառցի տարբերակումները: Ամեն մեկին մի բան ասել են, մի անուն դրել են: Եվ մենք դա սովորական ենք ընդունել: Բայց որ արդեն հասել է նրան, որ մեկը մեկի հանդեպ սկսել է թարախ շնչել, շատ զզվելի է: Հուսով եմ` քաոսը շուտ կվերջանա:

– Թվում է, թե բոլորս էլ հիմա մեկ նպատակ պետք է ունենայինք` փրկել երկիրը...

– Իշխան Սաղաթելյանին հազար անգամ առաջադրեցին ԱԺ փոխնախագահի պաշտոնում... Մի անգամ, երկու, հինգ-տաս անգամ անում են, բայց եթե մարդիկ չեն ընդունում, ուրեմն` չեն ընդունում: Ինչի՞ են յազվություն անում տարբեր տեղերից: Եվ հետո մի բանի վրա էլ եմ զարմանում, որ եթե մարդը դատապարտված է, ինչպե՞ս կարող է իր թեկնածությունը դնի ընտրություններին: Բոլորս էլ հայ ենք, ամոթ է, սթափվեք, այս ի՞նչ է կատարվում®

– Եկեք այժմ զրուցենք Ձեզանից: Նոր դեր եք ստացել, ինչպե՞ս եղավ:

– Ինձ հրավիրեցին Ելենա Արշակյանի մոտ: Գնացի, «Լքված ամրոցի պահապանները» ֆիլմում դեր տվեցին, հետո որոշեցին, որ այդ դերն ինձ հարմար չէ` նորը գրեցին: Քիչ նկարվեցի, հիմա էլ սերիալը վերջանում է: Ինչ պատճառով, չգիտեմ, բայց իմ՝ Գյումրիում նկարահանված տեսարանս շատ մեծ արձագանք գտավ ժողովրդի մեջ: Հույս ունեմ, որ  նկարահանման արդյունքները տեսնելով` հրավերքներ կունենամ:

– Ֆիլմում ի՞նչ կերպարով եք հանդես գալիս:

– Տրագիկ կերպար է: Ասում են, որ շատ լավ է ստացվել: Ես բազմաժանր դերասանուհի եմ` բոլոր տիպի դերեր կարող եմ խաղալ: Քանի որ խաղացել եմ կոմիկական դերեր, մարդկանց թվում է, որ ես կատակերգու դերասանուհի եմ: Բայց ինչ դեր էլ լինի, ես կարող եմ այդ դերը փառքով հանձնել ժողովրդին:

– Ձեր առօրյան էլի անցնում է կենդանիների խնամքո՞վ:

– Այո, առանց կենդանիներին կերակրելու ինչպե՞ս կլինի: Իրենց ամանները միշտ մաքուր եմ պահում: Նրանց համար ճաշ եմ պատրաստում: Մեր թաղամասի կատուները բոլորը ձագ են հանել: Տանս հարցով եմ անհանգիստ: Ուզում եմ տունս վաճառել, չեմ կարողանում: Շատ բրոքերներ գործի մեջ են մտել, բայց չենք կարողանում վաճառել: Ուզում եմ սեփական տուն ունենալ: Ինչքան  քաղաքապետ եղել է, բոլորին դիմել եմ (բացի վերջին քաղաքապետից) երկու հարյուր մետր հողի խնդրանքով, որ իմ գումարով ինձ հող տան, տուն սարքեմ, շների համար բակ ունենամ ու այդ բոլոր շներին հավաքեմ մի տեղ: Չգնամ կերակրելու համար տարբեր տեղեր հասնեմ:

– Երբ մարդիկ Ձեզ տեսնում են հերթական անգամ շներին կերակուր տանելիս, ի՞նչ են ասում:

– Ինձ ուղղակի մի քանի հոգի ասել են` 15 տարեկան չես, մեղք չե՞ս, մի քիչ էլ քո մասին մտածիր: Ես ասել եմ` ես Ձեզ բողոքե՞լ եմ, որ հոգնում եմ, կամ ձեզնից մի բան ուզե՞լ եմ: Ասում են` քո մասին ենք մտածում, որ լավ լինես, հանգիստ լինես: Բայց ես հանգիստ եմ այն դեպքում, երբ ծանոթ-անծանոթ շներն ու կատուները կուշտ են լինում: Մի օր «Լքված ամրոցի պահապանները» ֆիլմով Գյումրի գնացինք նկարահանումների: Ես հետս շների համար կեր էի տարել: Այնտեղ էլ են սկսել շներին խփելը, նույնիսկ ստերջացված շներին են խփում: Անհարմար եմ զգում, Գյումրին այդքան ցավ ու վիշտ է տեսել, ինքը չպիտի վատ բան անի, որովհետեւ Աստծո պատիժ կա: Ու ես չեմ ուզում իմ ծննդավայրս պատժվի Աստծո կողմից: Ես ուզում եմ խիղճ ունենան: Տեսեք, մենք թուրքերին բան ենք ասում: Դեռ ժամանակին բոլոր մեծերն են գրել, որ թուրքից վատը չկա: Բայց շատ տարիներ առաջ, երբ մեր թատրոնը գնաց Ադրբեջան հյուրախաղերի, ես չգնացի ու այդ ժամանակ ասացի, որ երբեք Բաքուն չեմ տեսնի: Ու այդպես էլ չտեսա: Պատմում էին, որ ե՛ւ Ադրբեջանում, ե՛ւ Թուրքիայում (հարեւանուհիս էլ Թուրքիայում է եղել ու ինձ պատմել), որ ամեն տեղ դրված են ուտելիքներ եւ ջուր` դրսի կենդանիների համար, որ ուտեն ու խմեն: Ու ոչ մեկ ո՛չ խփում է, ո՛չ էլ տանջում է նրանց: Իսկ մեզ մոտ երեխաներից սկսած` սպանում, տանջում են ձագերին: Դրա համար էլ իրար միս են ուտում: Չի՛ կարելի... Վախեցե՛ք Աստծուց...

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում