«ԵՐԵՎԻ ՍԱ ԷԼ ՄԻ ԸՆԹԱՑՔ Է ` ՄԻՆՉԵՎ ՊՂՏՈՐ ՋՐԵՐԸ ՀՍՏԱԿԱՆԱՆ».ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է բանաստեղծուհի, ՀԳՄ անդամ ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ:

– Տիկին Հովհաննիսյան, ի՞նչ կարծիք ունեք երկրում տիրող մասնատված վիճակի մասին:

– Այսօր անցնում էի կենտրոնով, մի պահ` մեղա, մեղա, վրանները նմանեցրի եկեղեցու գմբեթների£ Վստահ եմ, որ այնտեղ չարի ու բարու խառնուրդ կա, արյան չհամընկնող խմբերի տարբերություն, թեպետ ախտորոշումը նույնն է` հեռացնել վտանգավոր բարդույթը£ Բայց այնքան է ձգձգվում, որ հիվանդը հարմարվում է արդեն իր վիճակին£ Ես վախենում եմ, որ ժողովրդական այս բռնկումը մարի տարաբնույթ քամիների հոսքից£ Միաբանությունը, համախոհությունը մեծ ուժ է, որը հաճախ բազմատեսակ երթեւեկների մեջ դառնում է տարբեր ճյուղավորումներ, վտակների է փոխվում, ծովացում չի լինում£ Մենք՝ հայերս, չենք սիրում ավելցուկով խոսել դիմացինի արժանիքների մասին, պակասեցնում ենք եղածը, եւ գնահատականը գործի դառնում է օդից կախված փուչիկ՝ լցված գազի թանձրույթով£ Թերարժեքության գաղափարը հաղթում է սթափությանը£ Երեւի սա էլ ընթացք է, որ պղտոր ջրերը հստականան£ Ազգային գաղափարախոսության պակասից է իրավիճակային այս թնջուկը£

– Համաձա՞յն եք, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի հետ»:

– Տվյալ պարագայում, իսկապես, «խաղաղություն» բառը պիտի չակերտավորել£ Այն նման է բորբոսը վրան լցված մի ափսեի, որին անգամ սովամահության ժամանակ չես մոտենա, որքան էլ հեռացնել փորձես երեսվածքը, տակինը համարելով ոչ թունավոր£ Այն վտանգավոր է ե՛ւ մարմնի համար, ե՛ւ՝ հոգու...

– Ներկա իրավիճակն այսօր որքանո՞վ է անդրադառնում գրական կյանքի վրա:

– Այդ հարցի պատասխանը չունեմ£ Գրականությունը կյանքի պարզացոլ հայելին է, բայց պատահում է նաեւ հակառակը, դարձերեսին ես փորձում տեսնել իրականությունը£ Այդ բոլորով հանդերձ` աշխուժ է գրական շարժումը£ Գրքեր են տպագրվում, միջոցառումների, հրավերքների շատությունից գլխապտույտ ես զգում եւ ակամա փորձում ես սկուտեղով մատուցված երկու տարբեր երիզների վրա կամուրջ տեսնել, որ երթեւեկ լինի£

– Ըստ Ձեզ, հիասթափված ժողովուրդը կարո՞ղ է նորից հավատալ:

– Երբ հիասթափության հետեւում կա հավատացնողի տենդեցը, այն մնում է հեղհեղուկ վիճակում£ Չի կայունանում՝ որպես միավոր£ Հնարավոր է այսօրվա հիասթափվածը հանկարծ դառնա վաղվա նվիրյալ դրոշակակիրը£ Ո՞վ իմանա, անկանխատեսելի են զարգացումները£ Միայն մի բան կարող եմ ասել` չպիտի խաղալ մարդկանց զգայական աշխարհի հետ, եթե հաստատուն, լուրջ, իրատեսական չեն քայլերը, երբ պատկերացնելի հաղթանակը` հնարավոր պարտության հետ քայլում է կողք կողքի£ Ժամանակի ու դեպքերի ներդաշնակությունը կլինի դիմակայության փրկօղակ£

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում