Բանակը կդառնա ՔՊ-ականների խրախճանքների հերթական «դուքյանը». Ռազմիկ Գեւորգյան

Ներքաղաքական

Պաշտպանության նախարարությունը կառուցվածքային փոփոխությունների է ենթարկվում, ինչը կամրագրեն նաեւ օրենսդրական փոփոխություններով: Ինչպես արդեն տեղեկացրել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, արդյունքում Գլխավոր շտաբի պետ է դառնալու Պաշտպանության նախարարի առաջին տեղակալը: 

Նախատեսված փոփոխությունների եւ դրանց հետեւանքների մասին «Իրավունքը» զրուցեց պահեստազորի փոխգնդապետ, «Հայրենիք» կուսակցության անդամ ՌԱԶՄԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ հետ:

– Օրվա թրքասեր ռեժիմի կողմից նախաձեռնված բանակի կառավարման համակարգի փոփոխությունը ոչ այլ ինչ է, քան վիժվածք Ալիեւի հերթական հրամանի կատարումն առ այն, որ Հայաստանի հանրապետությունը չպետք է ունենա զինված ուժեր եւ չպետք է վերազինի, վերականգնի եւ արդիականացնի բանակը: Նախեւառաջ այս խայտառակ որոշումով այսուհետ գլխավոր շտաբի պետն իրավասություն չի ունենալու միանձնյա ընդունել որոշումներ եւ տալ համապատասխան հրամաններ ու կարգադրություններ գլխավոր շտաբի ենթակա վարչություններին, ծառայություններին եւ ստորաբաժանումներին, հսկել դրանց կատարումը: Իրադրության փոփոխության դեպքում` եւս չի ունենալու իրավասություն ընդունելու համապատասխան նոր որոշումներ, քանի որ ամեն ինչ պետք է համաձայնեցվի նախարարի հետ, ով, ի դեպ, քաղաքացիական անձ է: Այսուհետ բանակում բարձր հրամանատարական պաշտոններում նշանակվելիս պաշտպանության նախարարը կարող է հաշվի չառնել գլխավոր շտաբի պետի կարծիքը, քանի որ նա դառնում է նախարարի ուղղակի ենթական:

– Սա նշանակում է, որ պատերազմի ժամանակ բանակը ղեկավարելու է պաշտպանության նախարարը, այլ ոչ թե գլխավոր շտաբի պե՞տը:

– Ամենաանտրամաբանականը հենց սա է: Այսինքն` այսօրվա պարագայում պատերազմի ժամանակ բանակը ղեկավարելու է պատմության ուսուցիչ Սուրեն Պապիկյանը, ով անգամ, որպես ժամկետային զինծառայող, չի վերջացրել ծառայությունը, քանի որ դատապարտվել է իր հրամանատարին դանակահարելու համար: Բայց սա դեռ չարյաց փոքրագույնն է, որովհետեւ կարող է վաղը կապիտուլյանտը որոշել, որ  պաշտպանության նախարար պետք է նշանակի, ասենք, իր սանիկ «կոկորդիլոսագետ» Գարիկին, փողոցից կաթուցիչ («պիպետկա») հավաքող Ներսեսին կամ, ասենք, ղուշբազ Արփի Դավոյանին: Իսկ թե ինչ հետեւանքներ կունենա մեր ջախջախման եզրին կանգնած բանակը` վերոնշյալ «զորավարների» հրամանատարության ներքո` վախենում եմ պատկերացնել: Եվ այսօր ուսուցիչ Սուրոն, վաղը նրան չզիջող որեւէ անկենսագիր ՔՊ-ական հրամաններ ու կարգադրություններ են տալու տասնամյակների ծառայության ստաժ ունեցող, ռազմական ակադեմիաներ ավարտած գեներալների: Բայց ամենացավալին այն է, որ այդ գեներալներն էլ հլու-հնազանդ կատարում են դրանց հրամանները` արատավորելով սպայի պատիվը, համազգեստը, ուսադիրը, իրենց անցած ուղին եւ վերջապես` սեփական «ես»-ը ու հայ տղամարդու կերպարը: 

– Կարծում եք` պաշտպանության նախարարության կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ օրենսդրական փոփոխությունը ընդդեմ բանակի՞ է լինելու:

– Իրականում այս նախագիծը գործել է 2018 թվականից: Մենք դե յուրե ունեցել ենք գլխավոր շտաբի պետ, բայց դե ֆակտո բանակը ղեկավարվել է քեմալականների կողմից: Դրա վառ ապացույցն է 2020 թվականի պատերազմը, երբ կապիտուլյանտի ջոկատի հրամանատար տիկինը գտնվելով հրամանատարական բունկերում` ոչ միայն բարոյական աջակցություն էր ցուցաբերում գեներալներին, այլ ղեկավարում էր մարտական օպերացիաներ, օրինակ` Լելե Թեփեի (Վարազաթումբ) գրավումը, ինչի հետեւանքով տվեցինք 700-ից ավել զոհ: Կարճ ասած` բանակը մեր երկրի ու ազգի անվտանգության միակ երաշխավորն է, եւ եթե սրանք իրագործեն այս ազգադավ հերթական ծրագիրը, որը Ալիեւի բաղձալի երազանքն է, կարող ենք մոռանալ պետության, պետականության եւ ինքնիշխանության մասին, քանի որ բանակը կդառնա ՔՊ-ականների խրախճանքների հերթական «դուքյանը»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում