«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Վայքի ՔՊ-ական համայնքապետը սպասարկում է Հովիկ Աբրահամյանի մերձավորների բիզնես շահե՞րը

Առողջապահական

Ամիսներ առաջ ՀՀ մարզերում անցկացված ՏԻՄ ընտրություններում իշխող ՔՊ-ին մեծ դժվարությամբ, սակայն հաջողվեց իր ձեռքը վերցնել մի շարք համայնքների կառավարումը։ Թվում էր, թե այս համայնքներ նոր հեղափոխական շունչ կգա, համենայնդեպս, այդպես էին խոստանում ՔՊ-ական թեկնածուները քարոզարշավի ընթացքում։ Կյանքը, սակայն, ցույց տվեց, որ նրանք այս մեկ-երկու ամսվա մեջ մոռացել են հանրությանը տված խոստումները։ Դրանցից մեկն էլ համայնքներում առկա բնապահպանական խնդիրների լուծումն էր, բայց, արի ու տես, որ պաշտոնները ստանձնելուց անմիջապես հետո նոր համայնքապետերը ձեռնամուխ եղան իրենց համայնքներում հանքերի շահագործման «դաբրոներ» տալուն։

Օրերս տեղեկություն տարածվեց, որ 2020 թվականի հունվարի 9-ին, գրանցվել է մի նոր ընկերություն՝ «Վայկ-ինվեստ» ՍՊԸ-ն, որը հասցրել է մի քանի օրվա ընթացքում դիմել Վայքի և Զառիթափի համայնքապետարաններ՝ Ազատեկի ոսկու-բազմամետաղային հանքի՝ ստորերկրյա եղանակով շահագործման նախագծի հայտով հանրային լսումներ կազմակերպելու համար։ Կարճ ժամանակում հայտնի է դառնում, որ լսումներ կանցկացվեն միայն Զառիթափում, իսկ Վայք համայնքում, որի վարչական տարածքում է Ազատեկը, լսումներ չեն լինի։ Ամեն դեպքում, այդ մասին տեղեկությունները Վայքի համայնքապետարանի կայքում բացակայում են։ Նորահայտ «Վայկ Ինվեստ» ՍՊԸ-ի սեփականատերերը խաչվում են Արամ Օսիկյանի անվան հետ, ով Հայաստանի տարբեր տարածքներում ընդերքօգտագործման կամ երկրաբանական ուսումնասիրությունների լիցենզիաներ ստացած մի շարք ընկերությունների հիմնադիրներից է, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի մերձավոր անձ է և նախկինում նաև ղեկավարել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի ընկերությունները. նրանց կապերի մասին ԶԼՄ-ներում բազմաթիվ հրապարակումներ կան: Իսկ ահա նորաստեղծ «Վայկ-ինվեստ» ընկերության համասեփականատերերից մեկը գրանցված է Արամ Օսիկյանի դստեր բնակության հասցեում։ 
Ինչպես երևում է՝ Վայքի նորընտիր ՔՊ-ական համայնքապետ Մխիթար Մաթևոսյանը որոշել է հետ կանգնել Վայքը էկո համայնք դարձնելու մտադրությունից և նախընտրում է առաջնորդվել Հովիկ Աբրահամյանի մերձավորների բիզնես շահերով: Այս պահին, համենայնդեպս, որևէ բան չի խոսում այն մասին, որ Վայքի համայնքապետարանը դեմ է հանքի շահագործմանը: Սա էլ, թերևս, երրորդ նվերն է հեղափոխական իշխանություններից՝ իրենց իսկ կողմից նախկին թալանչի պիտակավորված Հովիկ Աբրահամյանի մերձավորներին: Ամիսներ առաջ, ինչպես գիտենք, ջրվեց վերջինիս եղբոր դեմ հարուցված քրեական գործը, այնուհետև տարակուսելի պայմաններում և ըստ դատախազության՝ օրենքի խախտումով վաճառվեց կոռուպցիայի հուշարձան հորջորջված նրա դղյակը...
 
 
Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան