Հայաստանի հավաքականը պարտվեց 3:0 հաշվով
ՍպորտՖուտբոլի Ազգերի լիգայի B լիգայի առաջին խմբի երրորդ տուրի խաղում Հայաստանի ազգային հավաքականը Լեհաստանի Լոձ քաղաքում մրցեց Ուկրաինայի հավաքականի հետ եւ պարտություն կրեց 0։3 հաշվով։
Առաջին խաղակեսում դարպասի գրավում չգրանցվեց։ Ընդմիջումից հետո Ուկրաինան զգալի տարածքային առավելությունը (70 տոկոս) կարողացավ վերածել 3 գոլի։
Դրանից հետո ուկրաինացիներին հաջողվեց բացել խաղի հաշիվը։ 61-րդ րոպեին աչքի ընկավ իտալական «Ատալանտայի» 29-ամյա կիսապաշտպան Ռուսլան Մալինովսկին, որին արդյունավետ փոխանցում կատարեց Կիեւի «Դինամոյի» 30-ամյա կիսապաշտպան Ալեքսանդր Կարավաեւը։
Մի քանի րոպե անց Հայաստանի հավաքականը կարող էր վերականգնել հավասարությունը։ Սարգիս Ադամյանի սուր փոխանցումից հետո ուկրաինացիների պաշտպանը մոտ էր ինքնագոլի, սակայն դարպասաձողից հետ եկած գնդակին հասավ Դոնեցկի «Շախտյորի» 37-ամյա դարպասապահ Անդրեյ Պյատովը։
Ուկրաինան երկրորդ հաղթանակը տարավ երկու խաղում եւ 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Հայաստանի հավաքականը 3 խաղում 3 միավորով երրորդն է։ Երկրորդ տեղում է Շոտլանդիան, որը 1 խաղից հետո ունի 3 միավոր եւ հունիսի 11-ին կհյուրընկալվի հետնապահ Իռլանդիային (2 պարտություն)։
Հունիսի 14-ին Երեւանում Հայաստանի թիմը կընդունի շոտլանդացիներին, որոնց երկրորդ տուրում պարտվել է 0։2 հաշվով։

