Սպերցյանն ու Համբարձումյանը վերադարձել են շարք
ՍպորտՀայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի ընթացիկ շրջափուլը կեզրափակի Շոտլանդիայի ընտրանու դեմ խաղով։ Այս հանդիպմանը պատրսատվելիս, նախախաղային մարզմանը մասնակցել է Էդուարդ Սպերցյանը, որը առողջական խնդիրների պատճառով բաց թողեց օրեր առաջ կայացած Ուկրաինայի հետ հանդիպումը:
Մարզմանը մասնակցում էր նաև Հովհաննես Համբարձումյանը, որը նույնպես չէր ընդգրկվել ուկրաինացիների հետ խաղի հայտացուցակում:

