Վիրահատությունից հետո չեմ կարողանում բեմ բարձրանալ, կարոտել եմ կոլեգաներիս ու ընկերներիս. Գուժ Մանուկյան

Մշակութային

Գուժ Մանուկյանը եւ՛ թատրոնի եւ կինոյի դերասան է, այդպես էլ պետք է լիներ: Ծնվել է արվեստագետների ընտանիքում, հայրը դրամատուրգ Ալեքսանդր Արաքսմանյանն է, մայրը՝ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի Վալենտինա Արաքսմանյանը: Մի առիթով պատմել է «5-6 տարեկան էի, մայրս տանը դերերից հատվածներ էր փորձում, ես ուշադիր նայում էի ու ասում՝ «մա՛մ, դու գի՞ժ ես: Չգիտեի, որ մի օր էլ ես եմ նվիրվելու այդ «գժությանը», որ կոչվում է թատրոն»: Գյումրիում ծնված փոքրիկ Գուժը 6 տարեկանից տեղափոխվում է Երեւան եւ կերտում դերասանական ուղին: Նրա դաստիարակությամբ զբաղվում էր տատը: Խաղացած ներկայացումներից դերասանը որեւէ մեկը չի ուզում առանձնացնել, ասում է՝ բոլոր դերերը կերտել է սիրով, իսկ դրանք շատ են՝ «Մեդեա» (Յասոն), Ա.Օստրովսկու «Անօժիտը» (Կարանդիշև), Պ.Զեյթունցյանի «Աստվածների կանչը» (Տիգրան Մեծ), «Ամենատխուր մարդը» (Ստրաուդ), «Հիսուս Նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը» (Հերովդես), «Մեծ լռություն» (Դանիել Վարուժան), «Կանգ առ երկրագունդ» (Ավետ Ռշտունի), Ի.Ժամյակի «Վճարովի պատրանք» (Ալեքսանդր Ամիլկար), Դ.Ֆոնվիզինի «Տհասը» (Միտրոֆան), Հ.Թումանյանի «Անուշ» (Սարո), Մ.Գորկու «Քաղքենիներ» (Պյոտր), Վ.Շեքսպիրի «Ռիչարդ Երրորդ» (Բուկինգհայմ), Բ.Շոուի «Շոկոլադ ուտող զինվորը» (Բլյունչլի), «Իմ չքնաղ լեդինը» (Ալֆրեդ) եւ այլն: 

«Իմ կերտած բոլոր դերերը հոգեհարազատ են ինձ։ Այդ հարցերը հաճախ են տալիս, բայց ես գտնում եմ, որ յուրաքանչյուր դեր ինձ համար յուրովի է, բոլոր դերերը, որ ես ստանձնել եմ՝ իմ ցանկությամբ են եղել, պարտադրված դեր չեմ կերտել։ Դա նշանակում է, որ բոլոր կերպարների նկատմամբ ունեմ առանձնակի վերաբերմունք։ Մեկը սիրում եմ շատ, մյուսը քիչ»,-ասում է նա։ Ջերմությամբ խոսում է հատկապես Անրի Թրուայայի վեպի մոտիվներով 1978 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանված «Սգավոր ձյունը» հայկական ֆիլմի մասին, որտեղ խաղընկերն է եղել Արմեն Ջիգարխանյանը։ Առանձնացնում է նաեւ ռեժիսոր Գրիգոր Մելիք-Ավագյանի «Մեռիր ձիու վրա» ֆիլմը, որտեղ մարմնավորել է Գայի դերը: «Սրանք աննկարագրելի օրեր են եղել իմ կյանքում»,-շեշտում է դերասանը։ Գուժ Մանուկյանը իր թատերական ուղու առաջին քայլերն արել է Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում, ապա աշխատել Կապանի դրամատիկական թատրոնում, 1959-1967 թթ.՝ Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում, 1967 թ.-ից՝ Երեւանի դրամատիկական թատրոնում: Հատկապես կարոտով է հիշում Դրամատիկական թատրոնի կյանքը: Ասում է՝ այս թատրոնում մի շարք հայտնի դերասանների հետ է խաղացել։ «Դրամատիկական թատրոնում Խաղացել եմ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Լեւոն Թոխիկյանի, ՀՀ վաստակավոր արտիստ Լուիզա Ղամբարյանի, ՀՀ վաստակավոր արտիստ Հրաչյա Հարությունյանի, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Ութմազյանի եւ այլ նշանավոր դերասանների հետ։ Այդ թատրոնում երկար տարիներ եմ աշխատել, սիրելի մարդկանց հետ, կարոտում եմ նրանց»,-նշում է դերասանը։ Նյութի աղբյուրը` Yelaket.am

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում