«ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ՝ ԴԱՀԼԻՃ ԼՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ԻՍԿ ՕՐՀԱՍԱԿԱՆ ՊԱՀԻՆ` ԹՈՂՆՈՒՄ ՄԵՆԱԿ».ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ռեժիսոր, մուլտիպլիկատոր ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑԻ հետ:

– Սոցցանցերում եւ մամուլում մեծ աղմուկ էր բարձրացել, որ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում կայանալու է մի ներկայացում, որի գովազդային պաստառի վրա հայկական լավաշը  վերածվել էր ռուս արտիստների համար ներքնազգեստի: Ի՞նչ կասեք այս մասին:

– Միանգամից իմ աչքին էլ զարնեց այդ ցուցատախտակը: Որքանով հասկացա` մեր հյուրերի նախաձեռնությունն էր:  Դրանով Մոսկվայից ժամանած հյուրերը չգիտակցելով, թե ինչ է մեր համար լավաշի խորհուրդը, փորձում են օգտագործել իրենց մտածելակերպին համապատասխան: Սա անընդունելի է ինձ համար, եւ կարծում եմ` մենք չպետք է հանդուրժենք: Մի այսպիսի խոսք կա` «Վ չուժոյ մոնաստիր սո սվոյիմ ուստավոմ նե խոդյատ»: Պետք չէ արհամարհել եւ անտեսել այն բաները, ինչ-որ մեզ համար կարեւորություն ունեն, մանավանդ այս օրերին, երբ շատ ցավալի է ցանկացած ոտնձգություն մեր խորհրդանիշների նկատմամբ: Կարծում եմ` այդ ամենին պետք է  շատ զգույշ վերաբերվել:

– Մոսկվայից ժամանած հյուրերն իրենց մենթալիտետով կարող էին չհասկանալ, իսկ Սունդուկյան թատրոնի ղեկավարությո՞ւնը...

– Ո՞ւր է ընդհանրապես Սունդուկյան թատրոնը: Չեմ նկատում, որ Սունդուկյան թատրոնի ժողովուրդը կանգնած է ազգի կողքին` մեզ համար կարեւոր վճռական էտապում: Դրա համար ցանկացած այդպիսի քայլ նրանց կողմից ինձ համար ոչ թե ընդունելի է, այլ` կանխատեսելի: Երեւի այդ ցուցատախտակի համար ինչ-որ գումար են առաջարկել թատրոնին, նրանք էլ համաձայնել են: Ցավոք, այսօր ՀՀ-ում վաճառվում է ամեն ինչ: Տվյալ դեպքում նաեւ Սունդուկյան թատրոնն այսօր վաճառում է այն իդեաները, որը մենք ունեինք:

– Ցավով կարելի է նկատել, որ այսօր շատ քիչ մշակույթի գործիչներ են պայքարի դուրս եկել: Ըստ Ձեզ, այդպիսի անտարբեր վերաբերմունքը երկրի ճակատագրի նկատմամբ ինչո՞վ է պայմանավորված:

– Դուք առիթ ունենում եք պարբերաբար իրենց հետ կապ հաստատել: Ուղղեք այդ հարցն իրենց: Իմ կարծիքով՝ սրանք առաջին հերթին ուղղակի վախեր են, որոնք իրենք ունեն: Երեւի վախենում են, որ զրկվեն իրենց աշխատավարձից, աթոռից... Վախենում են, որ համացանցում ինչ-որ «ծիգրովկաներով» տյոտյաներ անպատվեն: Մտավորականն իրավունք չունի ինչ-որ բաներից վախենա եւ թաքնվի նման պատճառների հետեւում:

– Բայց չէ՞ որ թուրքը եթե մտավ մեր երկիր, այլեւս կարող է իրենց աշխատատեղերից կամ աշխատավարձից էլ զրկվեն:

– Իրենք կծառայեն թուրքերին, կխաղան թուրքական թատրոններում, կնկարվեն թուրքական սերիալներում, որտեղ հայերին կպատկերեն արդեն թուրք ռեժիսորները: Կարծում եմ, որ իրենք այդ ամեն ինչին պատրաստ են` միայն թե գումար առաջարկեն դրա դիմաց:

– Մշակույթը հուզական բնագավառ է, եւ չես կարող նույնիսկ պատկերացնել, որ կծախվես, բայց որ նայում ենք որոշ մարդկանց գործունեությանը, հիասթափություն ենք ապրում:

– Կարծում եմ` մեր պահանջներն էին շատ մեծ: Դրա համար էլ հիասթափվում ենք: Մեզ թվում էր, որ մշակույթի գործիչներն արժեհամակարգ կրող են: Եվ այդ միֆը, որ այսօր տրաքել է, բերում է, ցավոք, հիասթափության: Ցանկացած ստեղծագործ մարդու առաքելությունն է` ծառայել իր ժողովրդին, բայց նրանք չեն ծառայում ժողովրդին, ազգին, պետությանը: Տվյալ դեպքում գումար աշխատելու համար`  իրենք օգտագործում են հանդիսատեսին, բայց երբ պահը գալիս է, որ պետք է այդ նույն հանդիսատեսի կողքին լինեն հրապարակում կամ այլ իրավիճակներում սատարելու, նրանք արդեն դրան վերաբերվում են այնպես, որ իրենք դուրս են քաղաքականությունից: Օգտագործում են հանդիսատեսին՝ դահլիճ լցնելու համար, իսկ օրհասական պահին` թողնում են մենակ:

– Կան ժողովրդական արտիստներ, որոնց չենք տեսնում ժողովրդի կողքին պայքարելիս: Իրենց միայն կոչում ստանա՞լն էր պետք, էլ ժողովրդական չե՞ն:

– Նախկին իշխանություններից վերցրին ժողովրդական արտիստի տիտղոսը, հետո այդ տիտղոսով սկսեցին դավաճանել ազգին, ժողովրդին...

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում