Մեծամորի ատոմակայանը առաջին անգամ սկսել է աշխատել հնարավորությունների 98 տոկոսի չափով․ Սանոսյան

Տնտեսություն

«Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը կարևոր ձեռքբերում է համարում 2040 թվականի համար էներգետիկ ոլորտի ռազմավարության ընդունումը». Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ ընդգծելով, որ Կառավարության բոլոր գործողությունները բխում են հենց այդ ռազմավարությունից:

«Նախորդ տարի կարևոր էր «Արմփաուեր» 254 մեգավատ հզորությամբ ջերմային էլեկտրակայանների շահագործման հանձնելը, որը մեր էներգետիկ համակարգում կարևոր դեր ունի, խոշոր ներդրում եղավ՝ շուրջ 250 միլիոն դոլարի չափով, բազմաթիվ աշխատատեղեր ստեղծվեցին, իսկ այդ ջերմակայանի օգտակար գործողության գործակիցը բարձր է»,-ասաց Սանոսյանը:

Նախարարը նաև անդրադարձավ Մեծամորի ատոմակայանի աշխատանքին։

 «Ամեն տարի որոշակի պարբերականությամբ ատոմակայանը կանգնում է , որոշակի վերանորոգման փուլ է անցնում։ Նախորդ տարի բավական ծավալուն փուլ էր, կարևոր հատվածներում փոփոխություններ տեղի ունեցան, վերջում մի կարևոր ձեռքբերում ունեցանք՝ 1995 թվականից սկսած՝ ատոմակայանն աշխատել է իր հզորության 92 տոկոսի չափով, իսկ անցած տարի կապիտալ փոփոխություններից հետո առաջին անգամ սկսել է աշխատել հնարավորության 98 տոկոսի չափով»,-հայտարարեց Գնել Սանոսյանը:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում