«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Իրականում ինչ է տեղի ունեցել Արթիկի Վետերանների Միությունում. Նոր, բացառիկ մանրամասներ

Քրեական

Օրերս համացանցում մեծ աղմուկ բարձրացավ Արթիկում տեղի ունեցած միջադեպի փաստով: Մասնավորապես, տեղեկություն տարածվեց համացանցում, որ  «ինչ-որ թափթփուկներ, գիշերը մտել են Արթիկի վետերանների միության շենք, վնասել գույքը, այրել ապրիլյան և 44 օրյա պատերազմի հերոսների նկարները»:

 «Իրավունքը» փորձեց հետաքրքրվել Արթիկի փոխքաղաքապետ Մակյանից, թե ով եւ ինչի համար է դիմել նման սրբապիղծ արարքի, ով, սակայն, հերքեց մարդկային գործոնի միջամտությունը, ներկայացնելով հետեւյալը.

-Այն ինչ ներկայացված է մամուլում խեղաթյուրված փաստ է, քաղաքականացվում է չեղած բան:

-Այսինքն նման դեպք չի՞ եղել:

-Եղել է, բայց հրդեհի հետեւանք է եղել:

-Հրդեհի հետեւանքո՞վ են վնասվել գույքը, այրել ապրիլյան և 44 օրյա պատերազմի հերոսների նկարները:

-Այո, գույքը վնասվել է, բայց 44-օրյա պատերազմի տղաների լուսանկարներ կամ առհասարակ այրված նկարներ չկան, չկա նման բան, ոնց բացատրենք:

- Լուսանկարներ չեն եղել փակցված:

-Ոչ եղել են 1941թ. պատերազմի վետերանների լուսանկարները, որոնք ծխահարվել են, բայց ոչ մի 44-օրյա պատերազմի հերոսների լուսանկարներ, ոչ էլ քառօրյայի չի եղել:

-Իսկ, ինչի՞ց է հրդեհ բռնկվել:

-Այդ օրը կարկուտ էր, քամի ուժգին, էլեկտրական լարերի հետ է ամենայն հավանականությամբ կապված: Ոստիկանությունը հիմա քննում է:

-Իսկ, ինչպե՞ս եք տեղեկացել:

-Դիմացից են նկատել, զանգել ԱԻՆ ու էդպես բոլորս տեղեկացել ենք:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան