«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Օդի աղտոտումը 2 տարով կրճատում է կյանքի միջին տեւողությունն աշխարհում. ավելի, քան ծխելը կամ ալկոհոլը

Հասարակություն

Օդի աղտոտվածությունը, որն, առաջին հերթին, հանածո վառելիքի այրման հետեւանք է, յուրաքանչյուր մարդու կյանքի ակնկալվող տեւողությունը կրճատում է 2,2 տարով։ Այս մասին նշվել է Չիկագոյի համալսարանի Էներգետիկ քաղաքականության ինստիտուտի (EPIC) զեկույցում։

Օդի որակի ինդեքսը կամ AQLI-ն ցույց է տալիս, որ օդի աղտոտվածությունն ընդհանուր առմամբ խլում է կյանքի 17 մլրդ տարի, իսկ օդի աղտոտվածության կրճատումը կարող էր կյանքի միջին տեւողությունն աշխարհում ավելացնել՝ 72-ից 74,2-ի հասնելով։

AQLI հաշվետվությունը հատկանշական է նրանով, որ մարդու կյանքի ակնկալվող տեւողության վրա պինդ մասնիկների ազդեցության նրա գնահատականը հիմնվում է այն հետազոտությունների վրա, որոնք թույլ են տալիս ցույց տալ պատճառահետեւանքային կապը, այլ ոչ թե միայն հարաբերակցությունը։

Զեկույցում նշվել է, որ օդի աղտոտվածությունն այդքան վտանգավոր է, որովհետեւ դրանից անհնար է խուսափել, հատկապես այն մարդկանց համար, որոնք ապրում են խիստ աղտոտված միջավայրում։ «Կարելի է թողնել ծխելը կամ միջոցներ նախաձեռնել հիվանդությունների դեմ, բայց օդ պետք է շնչի յուրաքանչյուրը։ Այսպիսով, օդի աղտոտվածությունը վերաբերում է անհամեմատ շատ թվով մարդկանց, քան այդ պայմաններից յուրաքանչյուրը»,- նշվել է հաշվետվությունում։

Պինդ մասնիկներով օդի աղտոտվածության 60 տոկոսն առաջ է գալիս հանածո վառելիքի, 18 տոկոսը՝ բնական աղբյուրների (ներառյալ փոշին, ծովի աղը եւ անտառային հրդեհները) այրման, 22 տոկոսը՝ մարդու գործունեության այլ տեսակների հետեւանքով։

Պինդ մասնիկներով օդի աղտոտվածությունը որակվում է չափով։ Որքան այն փոքր է, այնքան խորն է թափանցում օրգանիզմի մեջ։ 10 միկրոմետրից փոքր պինդ մասնիկները, որոնք հաճախ նշվում են որպես PM10, կարող են մազերից անցնել քիթ, շնչուղիներով թոքեր։

Ավելի փոքր պինդ մասնիկները՝ 2,5 միկրոմետրից փոքր, հաճախ նշանակվում են որպես PM2,5 եւ կազմում են մարդու մազի տրամագծի 3 տոկոսը ու կարող են արյան հոսքում հայտնվել թոքերի ալվեոլների միջոցով։ Դա կարող է ազդել արյան շրջանառության վրա՝ ի վերջո հանգեցնելով կաթվածի, սրտի նոպայի եւ առողջական այլ խնդիրների։

Ներկայում աշխարհի բնակչության 97,3 տոկոսը՝ 7,4 մլրդ մարդ, ապրում է այնպիսի վայրերում, որտեղ օդի որակը չի գերազանցում ԱՀԿ-ի երաշխավորած սահմանը՝ մեկ քառակուսի մետրի համար 5 միկրոգրամ 2,5 միկրոմետր պինդ մասնիկների համար։

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան