ՊԱ­ՐՈՒՅՐ ՍԵ­ՎԱ­ԿԻ ԲՐՈՆ­ԶԵ ԿԻ­ՍԱՆԴ­ՐՈՒ ԲԱ­ՑՈՒ­ՄԸ ԵՎ ԷԼԻ ՄԻ ՔԱ­ՆԻ ԱՆԱԿՆ­ԿԱԼ­ՆԵՐ

Մշակութային

 Հու­նի­սի 17–ը հայ ակա­նա­վոր բա­նաս­տեղծ, գիտ­նա­կան, մշա­կու­թա­յին գոր­ծիչ Պա­րույր Սե­ւա­կի հի­շա­տա­կի օրն է: Այս առ­թով «Իրա­վուն­քը» զրու­ցեց բա­նաս­տեղ­ծի թո­ռան՝ «Պա­րույր Սե­ւա­կի տուն–թան­գա­րան» ՊՈ­ԱԿ–ի տնօ­րեն ՍԵ­ՎԱԿ ՂԱ­ԶԱ­ՐՅԱ­ՆԻ հետ:

– Պա­րոն Ղա­զա­րյան, այ­սօր Պա­րույր Սե­ւա­կի տուն–թան­գա­րա­նում՝ «Պա­րույր Սե­ւակ. ան­մա­հու­թյան օր» խո­րագ­րով մի­ջո­ցա­ռում է լի­նե­լու, կման­րա­մաս­նե՞ք:

– Ավան­դա­բար հու­նի­սի 17–ին տար­վա խո­շո­րա­գույն մի­ջո­ցա­ռումն է լի­նում մեզ մոտ՝ իհար­կե, պայ­մա­նա­վոր­ված նա­եւ եղա­նա­կա­յին հան­գա­մանք­նե­րով, որով­հե­տեւ Սե­ւա­կի ծնուն­դը հուն­վա­րի 24–ին է, եւ այն ավե­լի  հա­մեստ ենք նշում, քա­նի որ այդ օրե­րին եղա­նա­կա­յին պայ­ման­նե­րը թույլ չեն տա­լիս խո­շոր մի­ջո­ցա­ռում­ներ անել: Իսկ հի­շա­տա­կի օրը՝ հու­նի­սի 17–ին, ավե­լի մեծ շու­քով ենք նշում: Ինչ­պես վեր­ջին տա­րի­նե­րին՝ այս ան­գամ էլ մի­ջո­ցա­ռումն ու­նե­նա­լու է մի քա­նի բա­ղադ­րիչ:

Առա­ջի­նը՝ տե­ղի կու­նե­նա Պա­րույր Սե­ւա­կի բրոն­զե կի­սանդ­րու բա­ցու­մը: Հե­ղի­նա­կը կա­նա­դա­հայ քան­դա­կա­գործ Մկրտիչ Տա­րագ­չյանն է, որն ու­նի մեր պատ­մու­թյան եւ մշա­կույ­թի բազ­մա­թիվ գոր­ծիչ­նե­րի շատ հե­տաքր­քիր աշ­խա­տանք­ներ: Պա­րոն Տա­րագ­չյա­նը կա­մո­վին ստանձ­նեց Սե­ւա­կի բրոն­զե կի­սանդ­րու պատ­րաս­տու­մը: Իր մի­ջոց­նե­րի հաշ­վին այն պատ­րաս­տեց եւ Կա­նա­դա­յից տե­ղա­փո­խեց Հա­յաս­տան, ին­չի հա­մար, իհար­կե,  ան­չափ շատ շնոր­հա­կալ ենք նրան:

Երկ­րորդ բա­ղադ­րի­չը՝ թան­գա­րա­նը մաս­նակ­ցել է ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյան կող­մից կազ­մա­կերպ­ված դրա­մաշ­նոր­հա­յին  ծրագ­րին եւ հաղ­թել մշտա­կան ցու­ցադ­րու­թյան ար­դի­ա­կա­նա­ցում ան­վա­նա­կար­գում: Մենք շատ կա­րե­ւո­րում ենք, որ թան­գա­րա­նում հնա­րա­վո­րինս շատ ներգ­րա­վված լի­նեն ժա­մա­նա­կա­կից տեխ­նո­լո­գի­ա­նե­րը, քա­նի որ այ­սօր­վա՝ 21–րդ դա­րի այ­ցե­լուն, մա­նա­վանդ՝ երի­տա­սարդ սե­րուն­դը, ան­պայ­ման թան­գա­րան մտնե­լիս պետք է առնչ­վի ժա­մա­նա­կա­կա­կից տեխ­նո­լո­գի­ա­նե­րի հետ: Եվ որո­շա­կի քայ­լեր այս ուղ­ղու­թյամբ ար­դեն ու­նենք ար­ված: ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյան օգ­նու­թյամբ թան­գա­րա­նում տե­ղադ­րել ենք մի մեծ՝ հպազ­գա­յուն (թաչ) էկ­րան, որ­տեղ լու­սան­կար­ներ ու տե­սա­նյու­թեր են տե­ղադր­ված Սե­ւա­կի վե­րա­բե­րյալ: Իսկ այս ան­գամ մեր թան­գա­րա­նի մի պա­տը, որը կազ­մում է Սար­գիս Մու­րա­դյա­նի հայտ­նի որմ­նան­կա­րը, որի կենտ­րո­նա­կան հատ­վա­ծում առան­ձին Պա­րույր Սե­ւակն է պատ­կեր­ված, Առ­լու­պա հա­վել­վա­ծի մի­ջո­ցով այդ հատ­վա­ծը կեն­դա­նաց­րել ենք: Եվ երբ այդ­տեղ պա­հում ենք հե­ռա­խո­սը կամ պլան­շե­տը, պատ­կե­րը կեն­դա­նա­նում է, սկսում է ար­տա­սա­նել  Պա­րույր Սե­ւա­կի «Ապրել» բա­նաս­տեղ­ծու­թյու­նը՝ հենց Սե­ւա­կի ձայ­նով:

Եվ վեր­ջին եր­րորդ բա­ղադ­րի­չը՝ լի­նե­լու է «Արդվին» ազ­գագ­րա­կան եր­գի եւ պա­րի հա­մույ­թի ելույ­թը՝ հիմն­ված թե՛ հայ­կա­կան ժո­ղովր­դա­կան, թե՛ Կո­մի­տա­սի եր­գե­րի ու կա­տա­րում­նե­րի հի­ման վրա: Այս հա­մույ­թի ելույ­թով կեզ­րա­փակ­վի մեր մի­ջո­ցա­ռու­մը:

ՆՈՒ­ՆԵ ԶԱ­ՔԱ­ՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում