Երեւանի ժամանակակից արվեստի թանգարանը 50-ամյակը նշում է բացառիկ ցուցահանդեսով
ՄշակութայինԵրեւանի ժամանակակից արվեստի թանգարանի հիմնադրման 50 եւ Հենրիկ Իգիթյանի 90-ամյակի առթիվ երկու ամիս կգործի 150 հեղինակի 300-ից ավելի աշխատանքների բացառիկ ցուցահանդես։ Արվեստասերները հնարավորություն կունենան տեսնել թանգարանի ֆոնդերում պահվող գործեր, որոնցից որոշները երբեք ցուցադրված չեն եղել, մի մասն էլ մեկ կամ երկու անգամ շատ տարիներ առաջ են ցուցադրվել: Հոբելյանական ցուցադրությունը կազմակերպվել է Հանրապետության հրապարակի ԱԳՆ նախկին շենքում:
Թանգարանի տնօրեն Նունե Ավետիսյանի խոսքով` մեծ պատասխանատվություն եւ հնարավորություն է լիարժեք ներկայացնելու թանգարանի հավաքածուն, բայց հիմնական ցուցադրությունից ոչինչ չեն հանել։
«Մենք ունենք մի հեղինակից մի քանի աշխատանք, որոնք պահոցում պահված էին, հիմա ցուցադրել ենք այստեղ: Կան գործեր, որոնք վախենալով ենք ցուցադրել, եւ ցուցադրությունից հետո վերականգնման աշխատանքներ պետք է իրականացվեն այս տարի: Տարբեր տարիների աշխատանքներ կան՝ սկսած 1960-1980-ականներից: Մի քիչ շեղվել ենք Իգիթյանի ձեռագրից, քանի որ նա միշտ միայն հայ հեղինակներին է ներկայացրել ամբողջ աշխարհից, բայց ունենք ամերիկացի, ճապոնացի նկարիչներից նվիրաբերություններ եւ ցուցադրել ենք, ինչը եւս հետաքրքիր է ու անհրաժեշտ»,- նշել է տնօրենը:

Թանգարանի փոխտնօրեն, արվեստաբան Զառա Այրումյանն անկեղծացել է՝ սկզբում նման մեծ տարածքում ցուցադրություն կազմակերպելու մտքից վախ է եղել, հետո հիշել են թանգարանի հիմնադիր Իգիթյանի խոսքերը. «Տվեք ինձ տասը հսկայական շենք, ես կարող եմ դրանք լցնել ցուցանմուշներով»:

https://bravo.am/news/76537

