«Վերադարձ դեպի ապագա» ֆիլմի տեսաերիզը վաճառել են 75000 դոլարով
Մշակութային«Heritage Auctions» աճուրդի տունը VHS ֆորմատի 260 տեսաերիզի վաճառք է կազմակերպել։ Ամանթանկարժեք լոտը «Վերադարձ դեպի ապագա» ֆիլմի տեսագրությունն է, որը վաճառվել է 75000 դոլարով, հայտնում է The Guardian-ը։
«Վերադարձ դեպի ապագա» ֆիլմի կրկնօրինակը պատկանում էր դերասան Թոմ Ուիլսոնին, որը եռերգությունում խաղացել է Բիֆ Թանենի դերը։ Լոտին կցված է նաեւ Ուիլսոնի կողմից ստորագրված հաղորդագրությունը, որում ասվում էր․ «Այս VHS տեսաերիզը «Վերադարձ դեպի ապագա» ֆիլմի առաջին թողարկումից է, այն իմ ստուդիա է ուղարկվել այդ ժամանակ։ Ես միշտ գիտեի, որ VHS հարթակը կապրի ընդմիշտ եւ տեսաեզրիցը պահպանել եմ հետոյի համար, իսկ հիմա չեմ կարողանում վիդեոմագնիտոֆոն գտնել։ Դե ինչ։ Վայելեք»։

