Մշակույթը` սահմանին. Ոսկեվանում կիթառի խումբ է բացվել

Մշակութային

Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան գյուղում կիթառի խումբ է բացվել.

«Նպատակս մեր գյուղերի հետ շփվելն էր, այս գեղեցիկ գույները մեր ամենահեռավոր ու սահմանապահ գյուղեր հասցնելը։ Արդեն մտածում էի, թե ինչպես դա կազմակերպեմ, երբ առաջարկ ստացա Ոսկեվանի Մշակույթի տան տնօրեն Արթուր Մելքոնյանից՝ գյուղում կիթառի խումբ բացելու համար։ Անմիջապես համաձայնեցի, քանի որ դա համընկնում էր իմ նպատակների հետ։ Այդ նույն գյուղում մանկությունս անց եմ կացրել՝ կիթառի մասին երազելով։ Եվ, երբ գյուղի երեխաների աչքերի փայլը տեսա՝ կիթառիս նայելիս ու լսելիս, որոշեցի ամեն գնով նրանց տալ այդ հնարավորությունը։

Արթուր Մելքոնյանի հետ պայմանավորվեցինք, որ կարող են հաճախել նաև հարակից գյուղերի երեխաները։ Այս պահին խմբի մեծամասնությունը Ոսկեվանից է, բայց ունեմ սաներ նաև Բաղանիսից և Կոթիից։ Քանի որ ցանկացողները սպասվածից շատ էին, գյուղացիների վճարունակությունը՝ ցածր, իսկ կիթառի առկայությունը ուսուցման ընթացքում՝ պարտադիր, հասկացա, որ շատերը այդ պատճառով գուցե դուրս մնան խմբից։

Որոշեցի դիմել սրտացավ և գաղափարակից մարդկանց, որ հնարավորության դեպքում օգնեն գործիքով կամ գումարով։ Ռուսաստանաբնակ ոսկեվանցի Գայանե Սաֆարյանը անմիջապես արձագանքեց և առաջարկեց իր, Կարինե և Սաթի Մարտիրոսյան քույրերի գումարային աջակցությունը։ Գումար փոխանցեցին նաև հարազատներս և ընկերներս։ Գնեցինք երկու շրջիկ կիթառ, որպեսզի չունեցողները խմբերի բաժանվեն և հերթով պարապեն, իսկ ով էլ որ կարողացավ կիթառ ձեռք բերել, նրան էլ մի փոքր օգնեցինք հավաքված գումարով։

Այսպիսով իրականություն դարձավ Ոսկեվանի կիթառի խումբը: Գյուղում արձագանքը հրաշալի էր, ոգևորությունը՝ անսահման: Կիթառի խումբը գյուղերում առաջին հերթին կփոխի տրամադրություն, ապա ճաշակ, մտածելակերպ, կբացահայտի տաղանդներ, որն էլ իր հերթին կապ կստեղծի գյուղի և մեծ քաղաքների միջև՝ իր բոլոր դրական հետևանքներով։ Անսահման շնորհակալ եմ Արթուր Մելքոնյանին իր նվիրումի, կարճ ժամանակում գյուղի մշակութային կյանքը բուռն կերպով ակտիվացնելու և մարդկային բարձր որակների համար»,- 1or.am-ի հետ զրույցում պատմում է կիթառահարուհի Կարինե Ալեքսանյանը:

https://1or.am/?p=110182&l=am

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում