Շատ վտանգավոր փուլ է մտել մեր հասարակությունը. Սամվել Նիկոյան

Ներքաղաքական

Հրապարակված սկանդալային ձայնագրության մեջ, որտեղ ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը` Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) լիազորությունները այն ժամանակ դեռեւս չկասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանին փոխանցում է ոմն մեկի պահանջը` հրաժարվել ԲԴԽ նախագահի պաշտոնից, ԱԺ նախկին նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԸ համարում է արդարադատության գնդակահարություն:

– Պարոն Նիկոյան, այդ ձայնագրության մեջ Գագիկ Ջհանգիրյանն ասում է, որ իր «վզին դրել են, պետք է անի»: Ինչի՞ մասին է սա փաստում:

– Ո՞վ է դրել իր վզին: Նա, ով իրեն բերե՞լ է: Ո՞վ է բերել, Նիկոլը: Ինչ-որ տեղ «վզին դնում են», կատարում է, ինչ–որ տեղ էլ առյուծ է դառնում: Բայց այն, որ ինչ-որ մեկն իր «վզին դնում է», նա խոստովանում է: Նրան բոլորը ճանաչում են եւ բոլոր ժամանակներում նրանով հիացած չեն եղել: Ջհանգիրյանին Նիկոլը բերեց եւ Նիկոլն էլ էր շատ լավ ճանաչում, կարեւոր տեղում դրեց եւ «վզին դրեց»: Իրեն նշանակել են` արդարադատությունը գնդակահարելու համար, եւ նա անում է: Միշտ է այդպես եղել: Սրանից հետո խոսել ընտրությունների մասի՞ն: Արեւմտյան դեսպանները գո՞հ են, երջանի՞կ են: ՀՀ-ում ժողովրդավարությունն էին ողջունում, երբ վարչապետի կոչով շրջափակում էին դատարանները, ոչնչացնում Սահմանադրական դատարանը: Բերաններն ու աչքերը փակել են նաեւ այն ժամանակ, երբ ՏԻՄ ղեկավարներ ընտրվեցին ու ձերբակալվեցին:

– Ձեր գնահատմամբ` ի՞նչ հետեւանք կարող է ունենալ այս աղմկոտ ձայնագրության հրապարակումը:

– Ձայնագրության մեջ հնչած Գագիկ Ջհանգիրյանի ինքնախոստովանական ցուցմունքը բավարար է` հազար հատ քրեական գործ հարուցելու համար: Եվ ոչ միայն իր, այլ ողջ համակարգի մասին է խոսքը: Նիկոլը կատարում է ռեսուրսների պայքար: Ինչ ռեսուրս կա` օգտագործվում է, եւ թքած սահմանադրության, օրենքների վրա:

– Իսկ զուգահեռ իրականության մեջ Արագածոտնի մարզի Նիգավան համայնքում մի միջադեպի հետեւանքով զոհվում են մի քանի մարդ, կան նաեւ վիրավորներ: Ի՞նչ կասեք այս մասին:

– Սա պետք է դիտարկել ոչ թե, որպես առանձին երեւույթ, այլ այս չորս տարում տեղի ունեցածի տրամաբանական շարունակություն: Ցավոք, սա վերջինը չէ: Երբ հասարակությանը բաժանում ես շերտերի եւ փոխադարձ ատելություն սերմանում, մեկն ատում է մյուսին, «կրակը» վառ է պահվում, եւ մի օր խոսքի ատելությունը վերածվում է հրազենով գնդակահարության: Լկտիացել են, պետությունը նույնացնում են իրենց հետ, իսկ փողոցային վարքագիծը ծնում է քաղաքացիական բախումներ: Ատելությունը մինչեւ հիմա դուրս չէր եկել նման մակարդակի: Սա թերեւս առաջին մեծ դեպքն է, որ զոհեր կան: Կոնկրետ իշխանական կուսակցությունն անցել է հրազենով հաշվեհարդարի, եւ քաղաքական հարցերը լուծում է հրազենով: Երբ ձեռքին մուրճ էր բռնում, սա ուժի կիրառման թաքնված քարոզչություն էր: Եթե երկրի ղեկավարն է դա անում, իր թիմակիցներն ու կուսակիցներն էլ են ուզում նման լինել իրեն: Նիկոլի հետ փողոց էին փակում, պաշտոն էին ստանում: Հիմա չափորոշիչները փոխվել են` այսքան կրակես, կդառնաս նախարար: Իսկ եթե բարեկամը մարզպետ է, ավելին` կարող է լինել: Պահանջարկն այլեւս սա է: Փաստենք, որ ատելության խոսքի քարոզից հետո քաղաքացիական պատերազմի հոտ է փչում: Աստված տա, այս դեպքը վերջինը լինի: Հրապարակային եմ ասել, որ չորս տարի մտահոգվել եմ, որ կհասնենք այս փուլին, որովհետեւ հասարակությանը բաժանում էին: Ղեկավարող քաղաքական ուժի հարազատությունն արդեն ինքնաձիգերով է հարցեր լուծում` շատ վտանգավոր փուլ է մտել մեր հասարակությունը:

– Իսկ որքանո՞վ են իրատեսական այն կանխատեսումները, թե Նիկոլ Փաշինյանից հնարավոր կլինի ազատվել աշնանը: Կա՞ն դրա համար նախադրյալներ:

– Ավելի քան` կան: Իր միակ հենարանը մնացել է ոստիկանության միջի որոշակի ստորաբաժանումներ: Կան ՔՊ-ական շահառուներ, իրենք, պարզ է, ավտոմատով պահում են իրենց դիրքերը, մնացածն այլեւս իրենց հետ չեն: Դեռեւս Նիկոլը կարողանում է լավագույն ձեւով օգտագործել դրսի ուժերի վերաբերմունքը: Ե՛վ Արեւմուտքը, ե՛ւ Ռուսաստանը մտածում են` Նիկոլ, քանի որ դու հողատու ես, արի իմ քավորությամբ` այդ ամենն արա: Այստեղ քավորության «բազար» է գնում ընդամենը, եւ դրա հիման վրա Նիկոլը կարողանում է մեկ-երկու ամիս ժամանակ ձգել: Բայց հասել ենք մի փուլի, որ պետք է ընտրել` կամ–կամ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում