Պետական կոչումները մարդուն արտոնյալ չեն դարձնում, այլ` ավելի պարտավորված ու պատասխանատու. Արսեն Գրիգորյան

Մշակութային

Կապված օրեր առաջ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնած աղմկահարույց քննարկման հետ, ըստ որի՝ չեղարկվելու են մշակութային գործիչներին տրված մի շարք կոչումներ, «Իրավունքը» զրուցել է ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ ԱՐՍԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ (ՄՐՈ) հետ:

– Պարոն Գրիգորյան, ըստ Ձեզ, որքանո՞վ է արդարացված ԿԳՄՍ նախարարության նման որոշումը:

– Իմ պատկերացմամբ` այս հարցի նկատմամբ վերաբերմունքը բոլորովին այլ հարթության վրա է. խնդիրը տվյալ կոչումները հանել–թողնելու մեջ չէ, այլ բովանդակությունը, իմաստավորումն ու իրականացման մեխանիզմի առողջացումը: Այսօր փաստ է, որ պետական կոչումների ու պարգեւների մշակույթն արժեզրկված է, քանի որ կոչում ստացած արժանավորների կողքին հաճախ հանդիպում ենք անարժանների, որոնք իրենց «մշակութային» գործունեությամբ ոչ մի կապ չունեն մեր պետությանը, մեր ժողովրդին ու հայկական մշակույթին ծառայելու հետ, երբեմն նույնիսկ հակառակը: Ուրեմն, մենք ` որպես պետություն, պետք է արժեւորենք արվեստի կամ մշակույթի գործիչներին` ըստ իրենց մասնագիտական բարձր մակարդակի, հմտության ու ծավալած գործունեության բովանդակության, որն անպայման ծառայեցվում է պետությանը, հայրենիքին, հայկական մշակույթի պահպանմանը, զարգացմանն ու հանրահռչակմանը, ոչ թե պարզապես՝ ըստ հանրաճանաչ լինելուն, կամ ինչ–որ մեկի որոշմամբ՝ անկախ նրանից, թե ի՞նչ մշակույթ է ներկայացնում, կամ ի՞նչ կա տվյալ անձի ճանաչելիության հիմքում:

Պետք է հասկանալ, որ միայն այն պատճառով, որ պետական կոչումների եւ պարգեւների տրման մշակույթը ժառանգություն է Խորհրդային Միության ժամանակաշրջանից, ու բացասական վերաբերմունք ունենալ, հրաժարվել դրանից, առնվազն ճիշտ չէ, քանի որ մենք շատ օրինակներ ունենք նման քաղաքականություն վարելու աղետաբեր հետեւանքների մասին (կրթություն, գիտություն, արդյունաբերության եւ այլն):

Այսօր, իբրեւ նորանկախ եւ կայացման դժվարին ճանապարհ անցնող պետություն, պետք է գնահատենք այն հայորդիներին, ովքեր իրենց ներդրումն են ունենում մեր պետության թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեւոր ամրացման ու կայացման գործընթացում:

Այո՛, կարող ենք հանել այդ պարգեւները, բայց եթե մնա նույնիսկ մեկ պետական կոչում կամ պարգեւ, արդյո՞ք լուծվում է այս հարցը: Իհարկե, ո՛չ, քանի որ մեր խնդիրը պետք է համարենք բովանդակությունն ու տրման մեխանիզմը, որոշում կայացնող մարդկանց առաքինի ու արժանավոր լինելը, եւ լուծումն այստեղ փնտրել: Այս դեպքում բացառելու ենք ծանոթ–բարեկամ, խմբային, քաղաքական հայացքների համընկման կամ չհամընկման մտածողությունը, ընկերական հարաբերությունները գործի դնելու արատավոր երեւույթը: Վերջապես, այստեղ է հարցը. մենք պետք է ազատվե՞նք այս արատավոր երեւույթներից, թե՞ ոչ:

– Ի՞նչ է արվեստագետի համար վաստակավոր արտիստի կոչումը, արդյո՞ք  նման որոշման ընդունումը կարող է բացասաբար անդրադառնալ մշակույթի եւ արվեստի գործիչների հետագա գործունեության վրա:

– Ցավոք, մեզանում այս եւ նմանատիպ հարցերի հետ կապված, ընկալման շատ լուրջ խնդիր կա. կարծես, կոչումն արտոնություններ է տալիս, ընկալվում որպես առավելություն, այնինչ, բոլորովին այդպես չէ: Վաստակավոր արտիստի կոչումը, որին արժանացել եմ իմ պետության կողմից, եւ որը իմ ժողովրդի գնահատականն է իմ գործունեության նկատմամբ, միայն ու միայն պարտավորեցրել ու պատասխանատվության զգացումն է ավելացրել ինձ մոտ: Երբ ստացա այդ կոչումը, մտածում էի, որ եթե իմ պետության կողմից գնահատվում է իմ աշխատանքը, ուրեմն, իբրեւ մշակույթի ոլորտի ներկայացուցիչ` ճիշտ ուղղությամբ եմ գնում եւ պետք է շարունակեմ ավելի մեծ թափով գործել: Հենց այդ պատասխանատվությամբ եւ գիտակցելով ազգային մշակույթի պահպանման, տարածման եւ մատաղ սերնդին փոխանցման անհրաժեշտությունը, հիմնել եմ «Գութան» Հայաստանի ազգային–ավանդական երգի–պարի ամենամյա փառատոնը, «Արար» հայ ազգային արվեստի պահպանման կենտրոնը:

ՌՈՒԶԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում