Քանի ուշ չէ Գլխավոր դատախազությունը պետք է հրաժարվի բոլոր մեղադրանքներից. Հայտնի փաստաբանը Նորք-Մարաշի գործով մանրամասներ է ներկայացրել

Պատմական

Նորք-Մարաշ զինված խմբի գործով շարունակվում են դռնբաց դատական նիստերը, վերջին դատական նիստի ընթացքում խմբի անդամ Գեւորգ Ջնդոյանը հանդես եկավ աղմկահարույց հայտարարությամբ բարձրաձայնելով, որ կալանավորումից կարճ ժամանակ անց նրան տարել են այն ժամանակվա ԱԱԾ փոխտնօրեններից մեկի առաձնասենյակ, ով վերջինիս հրահանգել է, որ գրի այն ինչ նրան թելադրում են, հակառակ պարագայում մտածի, թե ինչ մահով է ցանկանում մահանալ:

Արդյո՞ք վերոնշյալ հայտարարությունը չպետք է ստանա իրավական գնահատական հարցի պատասխանը «Իրավունք TV»-ի եթերում խնդրել ենք մեկնաբանի խմբի ղեկավար հանդիսացող Արթուր Վարդանյանի շահերի պաշտպան, «Լեվ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր-ղեկավար, հայտնի փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՑ, ով փաստեց.

-Այո, ճիշտ նկատեցիք նման ցուցմունք է տվել խմբի անդամ` Գեւորգ Ջնդոյանը, որը պետք է հետաքրքրի պետական լիազոր մարմիններին, մասնավորապես իրավապահ մարմիններին, որովհետեւ տեղեկության մեջ ակնհայտ հանցագործության հատկանիշները առկա են: 

Ուզում եմ արձանագրել նաեւ, որ ոչ միայն Գեւորգ Ջնդոյանից է հարկադրաբար ցուցմունք կորզվել, այլ նաեւ խմբի բոլոր մյուս անդամներից են տարբեր եղանականերով հարկադրաբար ցուցմունքներ են կորզվել: Նման եղանակով մարդկանց մեղադրել են շինծու արարքների մեջ, ինչը անթույլատրելի է: 

Ինչ վերաբերում է կոնկրետ Գեւորգ Ջնդոյանին, ապա տեսեք, թե ինչ է կատարվել. նախ անձին զրկում են ազատությունից, ապա դեմը դնում. կամ կգրես այն ինչը քեզ կթելադրեն, այսինքն քր, գործ են կարում, կամ մտածի, թե ոնց պետք է մահանաս: Ընդհուպ ասողը պետական բարձր չի ունեցող անձնավորություն է` գեներալի ուսադիրներով, ով  հաշվի առնելով, որ անձը առաջին անգամ է կալանավայրում, այն էլ ԱԱԾ մեկուսարանում, ասում է` դե կարաս սավանով կախվես, խցում համապատասխան տեղ կա, ապա հուշում, որ հսկիչները կես ժամը մեկ են դիտարկում կատարում, որ դա եւս կախվելուց հաշվի առնի: Ընդ որում Ջնդոյանը փողոցից ինչ-որ խուժան չէր, նա Եվրոպայում փայլուն կրթություն ստացած անձնավորություններ, ինչպես խմբի բոլոր անդամները` սկսած իմ պաշտպանյալից, իր ուրույն լումման է ներդրել երկրի կայացման, հզորացման հետ կապված:

Անդրադառնալով ողջ գործի էությանը, ապա փաստաբանը նկատում է.

-Քանի ուշ չէ Գլխավոր դատախազությունը պետք է հրաժարվի այդ բոլոր մեղադրանքներից: Բայց, եթե ուզում են ճիշտ գնահատականը տալ, ապա անջատված մասը պետք է միավորեն բուն գործին, որը լույս կսփռի շինծու գործի բացահայտման վրա:

Ամբողջական զրույցը այստեղ.

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում