«Մեդալը մարդու ձեռքից խլելը ամենաանշնորհակալ գործն է»

Մշակութային

Օրեր առաջ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը քննարկման էր դրել « ՀՀ պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» օրենքի փոփոխությունների նախագիծ. որով առաջարկվում է չեղարկել մի շարք պատվավոր կոչումներ` ներառյալ ՀՀ վաստակավոր եւ ժողովրդական արտիստի, ՀՀ վաստակավոր եւ ժողովրդական նկարչի եւ այլն: Այս մասին «Իրավունքը» զրուցել է արվեստի եւ մշակույթի բնագավառի մի շարք ներկայացուցիչների հետ:

«Ո՞ՒՐ Է ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ԹՈՂ ԻՐԵՆՔ ԱՅՍ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ ՄՏԱԾԵՆ»

Մեր զրուցակից ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր ՌՈԲԵՐՏ ԱՄԻՐԽԱՆՅԱՆԸ խիստ քննադատաբար արձագանքեց այս նախաձեռնությանը: Նա իր խոսքում, մասնավորապես, հետեւյալ կերպ բացատրեց այդ որոշման արատավորությունը.

-Նախքան մեր անցյալի ինչ-որ հատվածներ չեղարկելը, թող ԿԳՄՍ նախարարությունը օրինակ վերցնի մեր անցյալի Մշակույթի նախարարության վարքից, թե ինչպես կարելի է հոգատար լինել մշակութային արժեքների հանդեպ, որի բացակայությունն այսօր սպանում է մեր երկրի հոգեւոր դաշտը: Սա զրոյական նշանակության որոշում է, դրա փոխարեն թող այդ նախարարություն կոչեցյալը առաջին հերթին մտածի մշակութային հոգածությունը վերականգնելու ուղղությամբ, որպեսզի արվեստի ներկայացուցիչը պաշտպանված լինի պետության կողմից եւ կարողանա իրագործել իր մշակութային մտահղացումները: Առաջին հերթին պետք է մտածել Մշակույթի նախարարությունը վերաբացելու մասին, ոչ թե «էֆեկտիվ» որոշումներ կայացնելու, որոնք, իրականում, առոչինչ են: Եթե այսօր ինձնից խլեն իմ որեւէ կոչում, դրանից ոչինչ չի փոխվի, քանի որ իրական արժեքը մարդկանց հոգու մեջ է:Մեզ բոլորիս պետք է մտահոգի, թե ինչպես կարելի է մեր ժողովրդի իրական մշակութային դիմագիծը բարձրացնել, որպեսզի ոչ թե ինքնագործունեության վրա կառուցված պետություն ունենանք, այլ նպատակային պետական հոգածություն: Այ, սրա մասին պետք է մտածի համապատասխան նախարարությունը: Այսօր մեր աչքերի առաջ փլուզվում է մեր երկրի մշակութային դաշտը, եւ դրա գլխավոր պատասխանատվությունը հենց իրենց վրա է: Իսկ մեդալը մարդու ձեռքից խլելը ամենաանշնորհակալ գործն է:

- Պարոն Ամիրխանյան, ըստ Ձեզ, ո՞րը պետք է լիներ ԿԳՄՍ նախարարության այսօրվա անելիքը` նման որոշումներ կայացնելու փոխարեն:

- Եթե նրանք կուզեն` մենք պատրաստ ենք բարձրաձայն ասելու, թե ո՞րն է ընդհանուր առմամբ մեր երկրի անելիքը հիմա: Այսօր Երեւանի փողոցներում օտարազգիները անգլերեն կամ այլ լեզուներով երաժշտություն են միացնում, ես մոտեցել եմ նրանց ու ասել եմ` «ի՞նչ ես եկել ու իմ երկրի մեջ անորակ ու անճաշակ երաժշտություն ես միացրել»: Ո՞վ է հետեւում այս ամենին, ո՞վ է մտածում այն մասին, թե մեր ազգային ավանդույթներն ինչպես կարելի է պահպանել, ո՞ւր է մշակույթի նախարարությունը, թող իրենք այս հարցերի մասին մտածեն: Առաջարկել եմ բարձր ատյաններին, որ վերականգնեն Մշակույթի նախարարությունը: Այսօր Կոնսերվատորիա է կործանվում, իմ ստեղծած երաժշտական քոլեջը կործանվեց, որովհետեւ խնդիր ունեինք տաղանդավոր երեխաներին կրթության դաշտ մտցնելու, որ նրանք կարողանան շարունակել իրենց ուսումը, ոչ թե վազեին դեպի ռեստորաններ, այդ քոլեջն էլ փակվեց:

- Ձեր գնահատմամբ` ինչո՞ւ հենց մշակույթի նախարարությունը փակվեց:

- Մեզ նման հզոր մշակութային ժառանգություն ունեցող երկրում, պարզվում է, ավելի տեղին են համարել ստեղծել Շրջակա միջավայրի նախարարություն, բայց Մշակույթի նախարարությունը փակելը ձեռքբերում են համարում: Մշակույթի նախարարության վերաբացումը մեր երկրի հրատապ խնդիրների մեջ պետք է լինի: Սրանք պետք է կարողանան վերջապես ընկալել, թե ինչի՞ համար է մշակույթը, որպեսզի մենք մեր հոգեւոր արժեքները չկորցնենք, հակառակ դեպքում, մենք ժողովրդից վերածվում ենք ամբոխի:

«ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՆՍԵՄԱՑՆԵԼ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻՑ ՄՆԱՑԱԾ ՈՐՈՇ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ»

ՀՀ վաստակավոր արտիստ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան ՏԻԳՐԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ համար այսպիսի որոշումներն արդեն սովորական են դարձել.

- Ժամանակին մեկ անգամ արդեն չեղարկել են այդ կոչումները, հետո նորից վերականգնել: Այդպիսի որոշումը կատարյալ զավեշտ է, համապատասխան կառույցում, ստացվում է, համենայնդեպս, անհեթեթություններով են զբաղված: Ինձ մոտ տպավորություն կա, որ մեր երկրին այլեւս պետք չեն մշակութային արժեքավոր գործեր: Այս մարդիկ, կարծես թե, միտումնավոր, ամեն ինչ տանում են մի իրականության, որտեղ կատարյալ գորշ հավասարություն է: Եվ մի բան էլ` փորձում են այս անհեթեթությունը արդարացնել այն պատճառաբանությամբ, իբրեւ թե` Խորհրդային տարիներից մնացած արատավոր երեւույթ է, կամ աշխարհի որեւէ զարգացած երկրում այդպիսի կոչումներ չեն շնորհվում: Այս ամենից անգրագիտության հոտ է գալիս, որովհետեւ ուրիշ երկրներում հեղինակավոր մի շարք պարգեւներ կան,որոնք պետությունն է տալիս, օրինակ` Ֆրանսիայում կա «Պատվավոր լեգեոնի ասպետ» կոչումը: Կամ եթե փորձում են դա արդարացնել Խորհրդային ժառանգության մնացուկ պիտակով, արդյո՞ք անկախ պետական ժամանակաշրջանում իրենք կարողացել են որեւէ հեղինակավոր կոչում ստեղծել, ինչպես Խորհրդային ժամանակաշրջանի կոչումներն էին:

- Որքանո՞վ է կարեւոր Ձեզ համար վաստակավոր արտիստի կոչումը:

- Սա պետության գնահատականն է արվեստի գործչի, մտավորականի, մշակույթի գործչի հանդեպ: Երբ նրանք զուգահեռներ են փորձում անցկացնել տարբեր հեղինակավոր մրցանակաբաշխությունների միջեւ, մոռանում են,որ դրանք մասնագիտական պարգեւներ են, իսկ պետական պարգեւը ուրիշ է: Եվ սա ոչ այլ ինչ է, քան անտեղյակության արդյունք: Ամեն տեղ էլ կան պետական բարձր պարգեւներ, ուղղակի անվանումներն են տարբեր: Այսօր հետեւողականորեն փորձում են նսեմացնել Խորհրդային ժամանակներից մնացած որոշ երեւույթներ: Ի՞նչ է, սովետական ժամանակներում լավ բան չի՞ եղել: Ես ինչպես հասկանում եմ, սովետական կարգերի փլուզումից հետո` մեր երկրում մի տեսակ տրամադրվածություն կա բոլոր դրական օրինակները չեղարկել:

- Փաստորեն, նախ փակվեց մշակույթի նախարարությունը, հիմա էլ չեղարկվում է մշակութային կոչումները: Այսպես մինչեւ ո՞ւր:

- Ժամանակին նույնօրինակ անհեթեթության արդյունքում փակվեց մշակույթի նախարարությունը: Պատճառաբանում էին, իբր թե նախարարության աշխատակիցների մեծ մասը ամբողջ օրը սուրճ են խմում: Որոշեցին այն կցել Կրթության, Գիտության, Սպորտի նախարարությանը: Երբ թատրոնը լավը չի լինում, ի՞նչ են անում, թատրոնի շենքն ե՞ն քանդում: Ո՛չ, փոխում են թատրոնի գեղարվեստական ղեկավարին, դերասաններին: Հենց այսպես էին պարտավոր վարվել Մշակույթի նախարարության աշխատակիցների հետ` անպատասխանատու աշխատողներին հեռացնելով, նորերին բերելով: Այսպես են քարուքանդ արել մեր երկիրը, որովհետեւ իրենք լավը չեն բերում, իրենց երկրում քարը քարի վրա չեն դնում, իրենք միայն զբաղված են լավը քանդելու, վերացնելու գործով: Իսկ ինչո՞ւ մեկ անգամ չեն անդրադառնում աշխատավարձերին, որ Հայաստանում սովորական տրոլեյբուսի, ավտոբուսի վարորդը ավելի շատ աշխատավարձ է ստանում, քան ակադեմիական թատրոնի դերասանը, նույնիսկ ամենաբարձր դիրքի դերասանը:

ՌՈՒԶԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում