Ֆրանսիացի դաշնակահարը սիրահարվել է Հայաստանին ու Կոմիտասին

Մշակութային

Գոդեֆրուա Բերնիեն հայկական երաժշտություն նվագելը հոգեւոր ճամփորդություն է անվանում Ֆրանսիացի դաշնակահար Գոդեֆրուա Բերնիեն, որ սիրահարված է հայկական երաժշտությանը, որի միջոցով, ինչպես ինքն է ասում` ինքն իրեն է բացահայտել, գտել իր հետ կապը, հունիսի 23-ին ելույթ կունենան Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում: Նա առաջին անգամ է հանդես գալու Հայաստանում: Գոդեֆրուա Բերնիեն ավելի քան 3 տարի զբաղվում է հայկական մշակույթի եւ առավելապես հայ կոմպոզիտորների դաշնամուրային ստեղծագործությունների բացահայտմամբ: Նա խորապես սիրահարված է Հայաստանին` անգամ որեւէ հայի մինչ այդ չճանաչելով: Վերջերս Գոդեֆրուա Բերնիեն Փարիզում բարեգործական համերգ է ունեցել, որի ողջ հասույթը ուղղվելու է հայկական դպրոցի կառուցմանը: Ֆրանսիացի դաշնակահարն իր նվագացանկում ներառել է Կոմիտասի ստեղծագործությունները, որոնցից մի քանիսը տարածված չեն ու չեն կատարվում:

Հավելեց, որ հայկական երաժշտությունը մատուցելու է ֆրանսիացու՝ իր ընկալմամբ: «Սա նոր փորձառություն է ինձ համար, ուրախ կլինեմ, եթե հայ հանդիսատեսը գնահատի իմ ելույթը»,-ասաց դաշնակահարը: Հարցրինք, թե ինչպես է ծնվել սերը հայկական մշակույթի ու հայ երաժշտության հանդեպ: Գոդեֆրուա Բերնիեն նշեց, որ դաշնամուր է նվագել 18 տարեկանից, սովորել է Լիլի համալսարանում: Մի քանի տարի անց հետաքրքրվել հայկական երաժշտությամբ: «Բաբաջանյանի «Էլեգիայի» միջոցով առաջին անգամ շփվեցի հայկական երաժշտության հետ, այն ներդաշնակ էր իմ զգացմունքների հետ: Դրանք դժվար ժամանակներ էին, ես կորցրել էի մայրիկիս… Երաժշտությունն օգնեց հաղթահարել դժվարությունները: Ես զգացմունքային առումով ավելի կապվեցի դաշնամուրի հետ: Բաբաջանյանից հետո սկսեցի այլ հայ կոմպոզիտորների գործերով էլ հետաքրքրվել, ինձ համար հայտնաբերեցի Կոմիտասին, Հարությունյանին, Սարաջյանին ու մյուսներին»,-ասաց մեր զրուցակիցը: Նշեց, որ 2019-ին մենահամերգ է ունեցել, որի ծրագրում արգենտինացի եւ իսպանացի կոմպոզիտորներ էին: Այնուհետեւ մի համերգ էլ ունեցել է, որտեղ բացառապես հայ կոմպոզիտորների գործեր է նվագել` Կոմիտաս, Բաբաջանյան, Բաղդասարյան, Աբրահամյան, Սարաջյան եւ Ալան Հովհաննես: Ապա թողարկել է առաջին CD-ն, որը ներառում էր 6 հայ կոմպոզիտորների գործերը:

Գոդեֆրուա Բերնիեն նշեց, որ այդ 6 կոմպոզիտորների ստեղծագործությունները շատ յուրահատուկ է համարում, առանձնացրեց հատկապես Կոմիտասին եւ Ալան Հովհաննեսին: Նրա ձեւակերպմամբ, Կոմիտասի երաժշտության միջոցով կարելի է պատկերացում կազմել հայկական երաժշտության մասին, իրեն դուր է գալիս, որ Կոմիտասը բյուրեղացնում է հայկական մշակույթի ակունքներից եկած արժեքները: Ասում է, որ կոնսերվատորիայում սովորելիս պետք է Բեթհովեն, Շուման ու Շոպեն նվագեր, բայց Կոմիտասի ստեղծագործությունների հետ ծանոթանալուց հետո իր համար ամեն ինչ վերաիմաստավորվել է, որովհետեւ դաշնակահարի ձեւակերպմամբ, Կոմիտասի երաժշտությունն ասես աղոթք լինի, Կոմիտասը հայկական մշակույթի ոգին է խորհրդանշում: Նա հայկական երաժշտությանն անդրադառնալը բնորոշում է որպես հոգեւոր ճամփորդություն, ասում է՝ Հայաստանին պետք է արժանի լինել, պետք է վաստակել Հայաստանը, որովհետեւ հայկական երաժշտության միջոցով բացահայտվում է ժողովրդի հարուստ ու բազմադարյա պատմությունը: Ֆրանսիացի դաշնակահարը կարճատեւ այցով է Հայաստանում, բայց հասցրել է լինել Հայաստանի որոշ տեսարժան վայրերում: Ասում է` միշտ պատկերացրել է, թե ինչպիսին է հինավուրց Հայաստանը, ու հիմա իր աչքով է տեսնում ամեն բան: Երաժշտից տեղեկացանք նաեւ, որ երկրորդ CD-ն է պատրաստվում թողարկել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2022/06/23/1275807/

© 1998 - 2022 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում