Մեր հպարտ ժողովրդի դեմը խաղ չկա, ոչ ոք թող չքնի ու երազ չտեսնի, որ արտահերթ ընտրություններ են լինելու․Գագիկ Մելքոնյանը փակագծեր է բացում

Ներքաղաքական

Ռուբեն Վարդազարյան-Գագիկ Ջհանգիրյան ձայնագրության բովանդակության, ՀՀ-ում կրիմինալի աճի եւ այս համատեքստում «Զենքի շրջանառության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքի նախագծի,( որով նախատեսվում է, որ քաղաքացին կարող է 21 տարեկանից ձեռք բերել քաղաքացիական զենք՝ առանց փամփուշտների քանակի սահմանափակման), Արցախի ապագայի եւ այլ ուշագրավ հարցերի շուրջ զրուցել ենք <<Քաղաքացիական պայմանագիր>> խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի հետ, ով նախ անդրադարձավ աղմկահարույց ձայնագրությանը․

-Ասեմ հետեւյալը․ ես խորհուրդ եմ տալիս ոչ միայն Ջհանգիրյանին, այլ բոլորին, որ ամեն մարդու հետ չի կարելի գնալ հաց ուտելու, էսքանը կարամ էդ ձայնագրության մասին, ուրիշ խնդիր չկա էդտեղ։

-Պարոն Մելքոնյան ,, այդ ձայնագրության մեջ տեղ գտած բովանդակությունը արդյո՞ք ահազանգ չէ իշխանության համար, որ Ջհանգիրյանը կարող է պատեհ առիթին լքել իշխանականներին եւ միանալ, օրինակ, ինչպես ինքն է ասել Վանեցյանին կամ Ղազինյանին։

-Ես պարոն Ջհանգիրյանի բոլոր հայտարարությունները լսեցի, երբ ինքը Պետրոս Ղազարյայի մոտ բացատրում էր, ու ես համամիտ եմ իր ասածներին, որ իրոք ինքը ուզեցել է ինչ-որ  մի լավ բան անի, էստեղ իշխանությունները նրան չվստահելու ոչ մի խնդիր չունեն։

-Իսկ, այն, որ ինքը ասաց, որ եթե, օրինակ, Վանեցյանը լինի, ինքը կկանգներ նրա կողքին։

-Դա ուղղակի խոսք էր, մենք համոզվեցինք, որ Վանեցյանին կողքին ոչ միայն ինքը չկանգնեց, այլ Վանեցյանի կողքին անգամ ժողովուրդը չկանգնեց։ Կարող ա Վանեցյանը մի հատ Աստվածա, որ իր ա կողքը պիտի կանգնեին։ Վանեցյանը գնաց հեծանիվ քշեց, գնաց Օպերայի բակում ֆրֆռաց, քնավ-հելավ, հանգստացավ, շարժումը սկսեց ու ոնց սկսեց տենց էլ ավարտեց։ Մեր հպարտ ժողովրդի դեմը խաղ չկա,  իսկ ժողովուրդը վստահ ասեց, որ հրապարակներում հավաքվածները տեղ չունեն իրենց ապագայում։

-Պարոն Մելքոնյան, մենք տեսնում ենք, որ գրեթե ամենօրյա ռեժիմով ցանկացած վիճաբանությունից հետո գործի են դրվում զենքերը, այս իրավիճակում ԱԺ-ն  «Զենքի շրջանառության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքի նախագծում փոփոխություններ է նախատեսում,  որով նախատեսվում է, որ քաղաքացին կարող է 21 տարեկանից ձեռք բերել քաղաքացիական զենք՝ առանց փամփուշտների քանակի սահմանափակման։

-Նախագիծը հիմա երկու ամսով հետաձգվել է, հետո տեսնենք, թե ոնց կստացվի։ 

-Պարոն Մելքոնյան, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վահագն Հովակիմյանը, Հակոբ Ասլանյանը, Արփի Դավոյանը և Արմեն Խաչատրյանը հեղինակել են «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծեր: Ասում են՝ այդ փոփոխություններին եք գնում նոր արտահերթ ընտրությունների համար։

-Ոչ ոք թող չքնի ու երազ չտեսնի, որ արտահերթ ընտրություններ են լինելու՝ չեն լինելու։ Մենք ժողովրդի քվեն չենք պատրաստվում ինչ-որ փոփոխությունների ենթարկել, մենք բացառում ենք արտահերթ ընտրությունները։ Իսկ օրենսգրքի փոփոխությունները նորությունն չէ, բա ԱԺ-ն ինչի համար է, որ անընդհատ էլ փոփոխվի ի օգուտ ժողովրդի։

-Պարոն Մելքոնյան, ընդդիմությունը ասում է, որ օգոստոսի 2-ին նոր վարչապետի թեկնածու են առաջադրելու։

-Էդի Իշխանիկին հարցրեք, մենք  շարունակում ենք մեր հինգամյա ծրագրով աշխատել։

-Պարոն Մելքոնյան, Արցախի ճակատագիրը ոն՞ց եք տեսնում։

-Արցախի ապագան լավ է լինելու, իշխանությունները ամեն ինչ անում են դրա համար, մենք չենք գոռում, մենք գոծում ենք։

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում