«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Նախաճաշել, չհուսահատվել, չբացառել քաղցրավենիքը և այլն․ 8 կանոն, որոնց հետևելը կօգնի հեշտությամբ ազատվել ավելորդ քաշից

Հասարակություն

Ավելորդ քաշից ազատվելու և գեղեցիկ ու սլացիկ կազմված ձեռք բերելու մասին երազում են միլիոնավոր մարդիկ, սակայն խնդիրն այն է, որ սխալ մոտեցման դեպքում նիհարելու գործընթացը կարող է բավական երկարատև լինել կամ առհասարակ հաջողությամբ չպսակվել։ Այս խնդրի դեմ պայքարը սովորաբար մտազուգորդվում է խիստ սննդակարգերի ու հատուկ մարզումների հետ, սակայն նման մեթոդները ոչ միշտ են արդյունավետ լինում, իսկ երբեմն էլ որոշակի առողջական խնդիրների պատճառ են դառնում։ Այնուամենայնիվ մասնագետները վստահ են, որ իրականում ցանկալի արդյունքին հասնելու համար շատ մեծ ջանքեր գործադրելու կարիք չկա, քանի որ մի քանի պարզ փոփոխություն անելն անգամ կարող է շատ արդյունավետ լինել։

Բժիշկ Եկատերինա Վոլկովան ներկայացրել է 8 կանոն, որոնց պետք է հետևեն նիհարել ցանկացողները։ Մասնագետը վստահ է, որ այս կերպ հնարավոր կլինի աստիճանաբար ազատվել ավելորդ կիլոգրամներից, ինչը չի հանգեցնի սթրեսի և բացասաբար չի անդրադառնա մարդու ինքնազգացողության վրա։

Չմոռանալ նախաճաշի մասին

Նախաճաշն անչափ կարևոր է օրգանիզմի ու կազմվածքի համար, մինչդեռ շատերը մոռանում են դրա մասին։ Բանն այն է, որ բավական տևական ու առողջ քնի դեպքում մարդու օրգանիզմն օգտագործում է օրվա ընթացքում կուտակած ածխաջրերը, մինչդեռ դրանց պաշարներն առավոտյան լրացնելու փոխարեն երեկոյան լրացնելը կհանգեցնի ավելորդ ճարպաշերտերի կուտակման։

Վերահսկողության տակ պահել սննդի չափաբաժինները

Մարդու օրգանիզմը մի անգամից կարող է լիարժեք մարսել 200-300 գրամ սնունդ, մինչդեռ ավելորդ սնունդը կուտակվում է ավելորդ կիլոգրամների տեսքով։ Ընդ որում՝ տարիքի հետ այդ թիվը նվազում է, ուստի սննդի քանակը ևս հարկավոր է նվազեցնել՝ սկսելով սնվել ավելի քիչ, սակայն ավելի հաճախ։

Ուտելուց առաջ մի բաժակ գոլ ջուր խմել

Շատ հաճախ քաղցի զգացման տակ քողարկված է լինում ծարավի զգացումը, ուստի մինչև որևէ բան ուտելը կարելի է մի բաժակ գոլ ջուր կամ երիցուկով թեյ խմել։ Եթե անգամ 20 րոպե անց քաղցի զգացումը շարունակում է տանջել, ապա կարելի է որևէ բան ուտել։

Չհուսահատվել խախտումների դեպքում

Ժամանակ առ ժամանակ որոշակի խախտումներ անելը բնական է, ուստի ոչ մի դեպքում պետք չէ հուսահատվել և կրկին անառողջ սննդակարգին վերադառնալ։

Չհրաժարվել քաղցրավենիքից

Նիհարել ցանկացողներին մասնագետները խորհուրդ են տալիս ոչ թե բացառել քաղցրավենիքը, այլ սահմանափակել այն, ուտել օրվա առաջին կեսին և նախապատվությունը տալ միայն որոշակի տեսակներին։ Կազմվածքի համար առավել անվնաս կարող են լինել դառը շոկոլադը կամ ամբողջահատիկ ալյուրով պատրաստված մրգային թխուկը։

Ավելի քիչ սնվել

Եթե ֆիզիկական ակտիվությունն ու մարզումները չեն օգնում նիհարել, ապա հարկավոր է փորձել հաշվել օրվա ընթացքում օգտագործվող մթերքի կալորիականությունը։ Մեծ է հավանականությունը, որ սննդակարգում կան ավելորդ կալորիաների աղբյուրներ, որոնցից ազատվելը թույլ կտա նվազեցնել քաշը։

Հրաժարվել յուղազրկված մթերքից

Ճարպերն իրականում շատ կարևոր են օրգանիզմի համար, քանի որ դրանք անհրաժեշտ են սեռական հորմոնների ու սթրեսի հորմոնների արտադրման համար։ Սա է պատճառը, որ ճարպերը հարկավոր է սահմանափակել, սակայն ոչ մի դեպքում չբացառել։

Չհետևել քնելուց առաջ կեֆիր խմելու կամ կաթնաշոռ ուտելու խորհրդին

Երեկոյան կաթնաշաքար պարունակող մթերքի գործածությունը կարող է դառնալ օրգանիզմում խմորման գործընթացների զարգացման ու ինսուլինի մակարդակի բարձրացման պատճառ, ինչն էլ կխթանի ճարպերի կուտակումը՝ հատկապես որովայնի հատվածում։

Նյութի աղբյուրը՝ med2.ru

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան