ԵԱ. Աշոտ Խաչատրյանը 9:0 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ
ՍպորտՀռոմում շարունակվող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Աշոտ Խաչատրյանը 67 կգ քաշայինների պայքարում նա 9։0 հաշվով պարտության մատնեց թուրք Օնուր Յուրտադային և դուրս եկավ կիսաեզրափակիչ։
Եզրափակիչի ուղեգրի համար հայ ըմբիշը կգոտեմարտի ուկրաինացի Մարիան Հոբուլովսկիի հետ։
Աշոտ Խաչատրյանը որակավորման փուլում 9։0 հաշվով հաղթել էր սերբ Մոմցիլո Գայիչին, 1/8 եզրափակիչում` իտալացի Ալեսանդրո Գրեսպիին։

