600 մլն դրամ՝ Անկախության 31-ամյակին նվիրված միջոցառումներին․ երգելու է նաև «Սպիտակցի Հայկոն»

Մշակութային

ՀՀ կառավարությունը 600 մլն դրամի շրջանակում պատրաստվում է Հայաստանի Անկախության 31-ամյակին նվիրված միջոցառում կազմակերպել։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է վարչապետի աշխատակազմի հայտարարած գնման մրցույթի հրավերից, որն ուղարկվել է նախնական փուլ անցած հինգ ընկերություններին։ «Հաշվի առնելով Անկախության տոնի նշանակությունը հայ ազգի համար, հատկապես՝ պատերազմից հետո, ինչպես նաև անկախության և պետականության գաղափարի վերարժևորման կարևորությունը, առաջարկում ենք կազմակերպել այնպիսի մասշտաբային միջոցառում, որը չի սահմանափակվի միայն համերգային մասով, այլ իր մեջ կներառի մեր մշակույթի և գիտության, պատմության և կյանքի բոլոր բնագավառներում ունեցած ձեռքբերումներն ու ապագային միտված ասելիքը: Միջոցառումը պետք է միտված լինի կյանքը` որպես մեծագույն արժեք և շարունակականություն պատկերելուն»,- 600 մլն դրամի գնման մրցույթ հայտարարելու գաղափարը գործադիր մարմինն այսպես է պարզաբանել: Անկախության 31-ամյակին նվիրված միջոցառումը կազմակերպվելու է Հանրապետության հրապարակում սեպտեմբերի 21-ին` ժամը 19:00-22:00-ն ընկած ժամանակահատվածում։ Հրապարակված մրցույթի հրավերից տեղեկանում ենք, որ միջոցառման շրջանակում ելույթ են ունենալու Վահագն Հայրապետյանը և Հայկ Ղևոնդյանը` «Սպիտակցի Հայկոն»: Այս տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց նաև դաշնակահար, ջազմեն Վահագն Հայրապետյանը: Փաստաթղթերի փաթեթից Factor.am-ը տեղեկացավ, որ Անկախության տոնակատարությունները կազմակերպելու համար երկրորդ փուլ են անցել հինգ ընկերություններ, որոնց թվում է «Ֆակտորի Փրադաքշն»-ը։ Այս ընկերությունը պարբերաբար մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով պետական կառույցներին տասնյակ միլիոնավոր դրամների ծառայություններ է մատուցում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/528064.html


Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում