Այս իշխանությունները մշակույթ եւ արվեստ գնահատել չգիտեն. Մհեր Արմենիա

Մշակութային

«Իրավունքի» զրուցակիցն է «Ազգի ձայն» կուսակցության նախագահ, Հայաստանի վաստակավոր արտիստ ՄՀԵՐ ԱՐՄԵՆԻԱՆ (Մեսրոպյան): Մեզ հետ զրույցում նա անդրադարձավ օրեր առաջ ԿԳՄՍ նախարարության կողմից հրապարակված օրենքի նախագծին, որով նախատեսվում է չեղարկել մի շարք պետական կոչումներ, այդ թվում` ՀՀ վաստակավոր եւ ժողովրդական արտիստի կոչումները:

ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱՐՎԵՍՏ ԳՆԱՀԱՏԵԼ ՉԳԻՏԵՆ

- Ի՞նչ կասեք նախարարության այս որոշման մասին: Ի դեպ, այսօր նաեւ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականի հիմքով մշակվել է նոր պետական մրցանակ` «Հանրապետություն»:

- Ես հետաքրքրվել եմ, պարզվում է, այն արվեստագետները, որոնք ժամանակին ստացել են վաստակավորի կամ ժողովրդականի կոչումներ, կշարունակեն կրել համապատասխան կոչումները: Այսինքն` նախկինում տրված կոչումները ուժի մեջ են եւ չեն կարող չեղարկվել: Նույնիսկ երեկ հարցազրույցի ընթացքում այդ մասին խոսել էր փոխնախարարը եւ հաստատել: Այն, ինչ արվում է, արդեն միտված է ապագային, որպեսզի նշված կոչումներն այլեւս հանվեն:

- Այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ, ինչպե՞ս եք վերաբերվում այդ երեւույթին:

- Կարող եմ միայն ասել, որ վատ է, երբ ուզում են հանել այդ կոչումները: Կոչումը պետության գնահատականն է, որը ստեղծագործողին ինչ-որ տեղ ոգեւորում, ինչ-որ տեղ շահագրգռում է: Ես շատ վրդովված եմ, որ պետք է այդ կոչումները վերացնեն: Ճիշտ է, թեպետ դրանք խորհրդային ժամանակներից մնացած կոչումներ են, բայց դրանք խթան են, որպեսզի ստեղծագործողը ներշնչանքով աշխատի: Սա անթույլատրելի քայլ է եւ հերթական անգամ ապացուցում է, որ այս իշխանությունները մշակույթ եւ արվեստ գնահատել չգիտեն, մեղմ ասած` հետաքրքրված չեն, որպեսզի արվեստագետները արժանանան պետական գնահատականի: Սա պարզապես արվում է նրա համար, որ ստեղծագործող մարդը հիասթափվի: Ամեն դեպքում, կոչումները չեն որոշում` արտի՞ստ է, թե` ոչ:

- Իսկ ի՞նչ եք կարծում` «Հանրապետություն» մրցանակը բովանդակային առումով հենց նույն կոչումնե՞րն է արտացոլելու:

- Ոչինչ չեմ կարող ասել: Կարծում եմ, մենք մեր երկրում այնքան չլուծված խնդիրներ ունենք, որ առնվազն տեղին չէ գոնե այս ժամանակահատվածում նման հարցերով զբաղվել: Մեր երկիրը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ, եւ պետք է այնպես անել, որ ապահովության զգացում լինի երկրում: Հաճախ ենք սահմանին մի նոր զոհ ունենում, տեսնում ենք, թե որքան են շատացել ինքնասպանության դեպքերը: Սրանք շատ լուրջ խնդիրներ են, իսկ իշխանությունները լծվել են կոչումներ չեղարկելու գործին: Դրանով որեւէ հա՞րց է լուծվելու: Իհարկե, ո՛չ: Դեռ այն ժամանակ, երբ այս իշխանությունները Մշակույթի նախարարությունը միացրին ԿԳՄՍ նախարարությանը, կարելի էր եզրակացնել, որ նրանք հետաքրքրված չեն, որպեսզի Հայատանում զարգանան արվեստն ու մշակույթը:

- Բազմաթիվ արվեստագետներ պնդում են, որ կարիք կա նորից վերաբացելու Մշակույթի նախարարությունը: Դուք է՞լ ունեք այդ մտահոգությունը:

- Միանշանակ, Մշակույթի նախարարությունը պետք է լինի լրիվ առանձին ինստիտուտ եւ պետք է գործի ինքնուրույն: Հենց արվեստի եւ մշակույթի ոլորտում մենք ունենք զանազան խնդիրներ: Այնպես չէ, որ այսօր մեր մշակույթը ծաղկում է: Եթե վերաբացվի Մշակույթի նախարարությունը, կարծում եմ, շատ դրական հետեւանքներ կունենա: Բայց, համոզված չեմ, որ այս իշխանությունները կգնան այդ քայլին:

ՌՈՒԶԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում