«Գրքարվեստ» միջազգային մրցույթում Հայաստանը ութ մրցանակ է ստացել

Մշակութային

2022 թ. հունիսի 23-24-ը Ղրղըզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկում տեղի է ունեցել «Գրքարվեստ» 19-րդ միջազգային մրցանակաբաշխությունը, որին ներկայացվել էր յոթանասունյոթ հրատարակություն ԱՊՀ ութ երկրից (Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղըզստան, Տաջիկստան, Ուզբեկստան և Ադրբեջան): «Գրքարվեստ» միջազգային մրցույթին Հայաստանի մասնակցության աշխատանքները համակարգել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Հայաստանի ազգային գրադարանի կողմից ստեղծված համապատասխան հանձնաժողովը նախապես ընտրել է մրցույթին ներկայացվող գրքերը: Նշենք, որ միջազգային մրցույթի ժյուրիի հայաստանյան ներկայացուցիչը Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանն էր: Արդյունքում՝ հայ հրատարակիչների ինը գրքերից ութն արժանացել են մրցանակային պատվավոր տեղերի։ «Իմ երկիրը» անվանակարգում «Երկրորդ մրցանակ»-ի է արժանացել Պողոս Պողոսյանի «Լեռան հառաչանքը և լճի մրմունջները» հայերեն և անգլերեն հրատարակությունը (Երևան, «Տիգրան Մեծ», 2021 թ.): «Մշակութային երկխոսություն» անվանակարգում «Երկրորդ մրցանակ»-ի է արժանացել Սերգեյ Գալստյանի «Փելեշյան։ Մեր ժամանակների լեգենդը» հայերեն և ռուսերեն հրատարակությունը (Երևան, «Էդիթ Պրինտ», 2021 թ.): «Մանկապատանեկան գիրք» անվանակարգում «Առաջին մրցանակ» է ստացել Երազիկ Գրիգորյանի «Կախարդին գումարած ագռավ» գիրքը (Երևան, «Զանգակ», 2021 թ.): «Գիտություն և կրթություն» անվանակարգում «Առաջին մրցանակ»-ի է արժանացել Արտակ Մովսիսյանի «Հայաստանի նախամաշտոցյան գրավոր մշակույթի պատմություն» մենագրությունը (Երևան, «Զանգակ», 2021 թ.): «Արվեստի գիրք» անվանակարգում «Երկրորդ մրցանակ»-ի է արժանացել Եղիշե Չարենցի «Դանթեական առասպել» հայերեն և իտալերեն հրատարակությունը (Երևան, «Ակտուալ արվեստ», 2022 թ.): «Նկարազարդումների արվեստ» անվանակարգում «Երկրորդ մրցանակ»-ը շնորհվել է «Из древне-армянских легенд и преданий» հրատարակությանը (Երևան, «Տիգրան Մեծ», 2022 թ.): «Փոխադարձ բարեկամություն» անվանակարգում «Առաջին մրցանակ»-ի են արժանացել «Հայաստան-Ռուսաստան բարեկամություն, համագործակցություն և փոխադարձ օգնություն», «Հայ-ռուսական ռազմավարական դաշինքի արդի վիճակն ու տեսանելի հեռանկարները», «ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության յոթ տարին. եվրասիական ինտեգրման հաջողությունները, դասերն ու հեռանկարները» հայերեն և ռուսերեն հրատարակությունները (Երևան, «Նահապետ», 2022 թ.): Հավելենք, որ «Հատուկ մրցանակ» է ստացել Կարեն Բալյանի «Ֆենիքս Դարբինյան. քաղաքին ուրախություն պարգևած ճարտարապետը» հրատարակությունը (Երևան, «Նյումեգ», 2020 թ.):

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում