Ձեր դաչաների փոխարեն դիրքերը ամրացնեիք, ինձ թող չխոսեցնեն՝ զինվորը չորս կողմից շրջապատված է եղել դավաճան-դարանակալներով․Արցախյան առաջին պատերազմի առաջին կին հրամանատար

Ներքաղաքական

Հայոց բանակի պահեստազորի փոխգնդապետ, Արցախյան առաջին պատերազմի առաջին կին հրամանատար, բազմաթիվ վիրավոր մարտիկների կռվի դաշտից դուրս հանած, չարդախլեցի Անահիտ Մարտիրոսյանը վստահ է, որ պատերազմը տանուլ տվեցինք, որոբհետեւ ունեցել ենք դավաճաններ․

-Հայ զինվորը չորս կողմից շրջապատված է եղել դավաճան-դարանակալներով, ու մենք իրավունք չունենք հիմա հանգիստ նստել, տղերքի արյունը մեզ գիշերը պիտի հանգիստ չտա։ Ժողովուդը պետք է ոտքի կանգնի ու հստակ ղեկավար ընտրի, մեզ՝ հայ ազգիս հայրենասեր ղեկավար է անհրաժեշտ, ով ճանաչում է Արցախը եւ պայքարում Հայաստանի ամբողջականության համար։ Ձեզ ինչ է թվում, եթե այսօր Բերձորը տվեցինք, վաղը Ալիեւի երախը Զանգեզուրն է կուլ տալու, ու մենք էլի տալու ենք, անունը դնելով՝ խաղաղության դարաշրջան։ Ալիեւը Սեւանն էլ է ուզում, Երեւանն էլ է ուզու, ինչ ասեք՝եկեք մեզ էլ հետը նվեր վերցրեք։ Լավ, ուր են մեր տղամարդիկ, էս ինչ անպատիվ լռություն է։

Ես Ձեզ ասեմ, որ նախկիներն էլ պակաս մեղավոր չեն, հա, եթե էդքան մտահոգ էի, թող 1994թ․ ին հստակ լուծերին Արցախի հարցը, երբ մենք եղել ենք հաղթող կողմը։ Մենք էլի կհաղթեինք, եթե մեզ չդավաճանեին, եթե դիրքերը չդատարկվեին։ Գեներալներ եմ տեսնում, որ դուրս են եկել ու մեծ-մեծ խոսում են, բա ժամանակին դաչաների փոխարեն դիրքերը ամրացնեին, ինձ թող չխոսեցնեն։ Հայրենիքը փողով էին սիրում դրա համար էլ էսօր էս օրն ընկանք։

Տիկին Անահիտը նկատում է․

-Մեզ հայեր են պետք էսօր, իսկական հայեր, որոնց երակներում զտարյուն հայի տեսակ է պետք։ Գիտեք, ինչու էս իշխանությունը կարողացավ էսպես սեպ խրել հասարակության մեջ, որովհետեւ եկած-չեկած օրվանից՝ բաժանիր, որ տիրես սկզբունքով առաջնորդվեցին, սեւ-սպիտակ արեցին, ու խնդրեմ՝ արդյունքը։ Սեւ-սպիտակը մտած ոչ միայն հասարակության մեջ, այլ ամրացավ բանակում, սեւ-սպիտակ էին անում անգամ պատերազմի դաշտում։ Ազգս իսկապես շատ մեղք է, եթե մենք չսթափվենք, թշնամին մի օր գալու է մեզ մեր տան մեջ մորթի, սթափվեք ժողովուրդ։

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում