«Թատրոն Կայարանի» հաջորդ կանգառը կլինի Գավառում, իսկ աշնանն Արցախ կմեկնեն

Մշակութային

Սասունցի Դավիթ կայարանի հարեւանությամբ գործող «Թատրոն Կայարանը» դեռեւս իր փոքր խաղացանկով՝ «Տոնածառ», «Թռի-վռի մի ճպուռ», «Չարաճճի խոզուկների նոր արկածները», «Սե՜ր ֆրանսիական ձեւով», արդեն հասցրել է գրավել հանդիսատեսին: Բազմաժանր այս թատրոնում միախառնված են ժամանակակից ուղղություններն ու ոճերը։ Կարեւորում են ազգային արժեքների պահպանումը։ Ներկայացումները գունեղ են ու հետաքրքիր, դերասանները՝ փորձառու։ Դահլիճը նախատեսված է 280 հանդիսատեսի համար, հնարավորություն կա ընդյալնելու եւ ընդունելու 400 հանդիսատեսի։ 

Թատրոնի փոխտնօրեն Անդի Սողոմոնյանն ասում է, որ թատրոնի անունն ու հասցեն, պարզապես զուգադիպել են: «Կայարանը» ավելի շուտ թատրոնի «կանգառներն» է խորհրդանշում,  երբ մեկնում են հյուրախաղերի, ասում են՝ «Կայարանը» կանգ առավ, ենթադրենք, Կապանում։

Ինչ վերաբերում է նրան, որ ի տարբերություն «Թատրոն Կայարանի» երեւանյան հիմնական թատրոնները տեղակայված են մայրաքաղաքի կենտրոնում, թատրոնի կազմակերպչական գծով փոխտնօրենն այստեղ խնդիր չի տեսնում. «Կենտրոնից հեռու լինելը բացարձակ խնդիր չէ, տեղի բնակիչները շատ ակտիվ են, կենտրոնից եւ այլ թաղամասերից նույնպես գալիս են, ավելին՝ մարզերից են գալիս, հաճախ խմբերով ՝ դասարանով, մանկապարտեզի կազմով եւ այլն։ Միեւնույն հանդիսատեսը գալիս է երրորդ-չորրորդ անգամ»։  

Ի դեպ, «Թատրոն Կայարանն» ազդարարել է հյուրախաղերի մեկնարկը հունիս ամսից: Անդի Սողոմոնյանն ասաց, որ «Կայարանի» առաջին կանգառը Արարատի մարզն էր. «Արձագանքը ոգեւորիչ է: Թատրոնի էջում արարատցիները հիացական մեկնաբանություններ են թողել, խնդրել՝ կրկնել ներկայացումը: «Չարաճճի խոզուկների նոր արկածները» ժպիտ եւ ուրախություն էր պարգեւել փոքրիկ հանդիսատեսին։ Սա մեր առաջին հյուրախաղն էր Արարատում՝ Արարատի մշակույթի կենտրոնում։ Արձագանքից դատելով՝ ներկայացումը կարող ենք համարել ստացված, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր աջակցել են՝ Արարատում հանդես գալու համար: Իսկ հուլիսի 2-ին «Կայարան»-ի հերթական կանգառը եղավ Հրազդանի դրամատիկական թատրոնում, կրկին հանդես գալով «Չարաճճի խոզուկների նոր արկածներ»-ը մանկական երաժշտական ներկայացումով, որտեղ եւս այն արժանացավ բարձր գնահատանքի հանդիսատեսի կողմից: Թատրոնի տնօրինությունը շնորհակալություն է հայտնում Հրազդանի դրամատիկական թատրոնի տնօրեն Վահագն Մարգարյանին, կազմակերպչական աշխատանքները կառավարող Գեւորգ Եսայանին եւ մնացած անձնակազմին: Շնորհակալություն ենք հայտնում նաեւ Հրազդանի թիվ 6 մանկապարտեզի տնօրեն Լուսինե Թովմասյանին, թիվ 7 մանկապարտեզի տնօրեն Անի Եղիազարյանին եւ Քաղսիի մանկապարտեզի տնօրեն Ասպրամ Ավագյանին, ովքեր կազմակերպեցին երեխաների ներկայությունը՝ մանկական ներկայացմանը պարգեւելով երջանիկ զգացողություններ ու անմոռանալի տպավորություններ»:

Հուլիսի 9-ին թատրոնի հաջորդ կանգառը կլինի Գավառի Լեւոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնում: Թատրոնի ղեկավարությունը սիրով սպասում է Գավառի հանդիսատեսին եւ խոստանում, որ եւս մեկ ներկայացում կլինի Երեւանում: Իսկ թատրոնի երկրորդ թատերաշրջանը կմեկնարկի սեպտեմբերին՝ «Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթի հիման վրա բեմադրված համանուն ներկայացմամբ, որով կազդարարվի նաեւ թատրոնի պաշտոնական բացումը: Այս մասին տեղեկացրեց Անդի Սողոմոնյանը եւ հավելեց, որ աշնանը հնարավոր է Արցախ մեկնեն՝ փառատոն է լինելու...

Հիշեցնենք, որ «Թատրոն Կայարանն» իր գործունեությունը սկսել է անցյալ տարվա դեկտեմբերից։ Տնօրենը եւ պրոդյուսերը՝ Արթուր Պետրոսյանն է, կազմակերպչական եւ համակարգող գծով փոխտնօրենը՝ Անդի Սողոմոնյանը, գեղարվեստական ղեկավարը եւ ռեժիսորը՝ Կարո Քարաջյանը։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում