«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ղուկասավան գյուղի բնակիչները՝ ի նշան բողոքի, պատրաստվում են դիմել կտրուկ միջոցների

Պատահար

Երեկ՝ հուլիսի 3-ին, լարված իրավիճակ էր ստեղծվել Արարատի մարզում։ Կեսօրին Ղուկասավան գյուղի բնակիչները՝ ի նշան բողոքի, հավաքվել էին գյուղի վարչական տարածքում գտնվող, սովետական տարիներին «Զանգվի գետ» կոչվող հայտնի տարածքի մոտ և պահանջում էին, որպեսզի նշված հատվածում դադարեցվի, ըստ գյուղացիների, «գյուղը անապատացնելու գործընթացը»։ 

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Արդեն ամիսներ շարունակ ինչ-որ անձինք նշված հատվածում մի իսկական սպանդ են սկսել ոչ միայն բնության, այլև գյուղի նկատմամբ. հատուկ տեխնիկաներով շաբաթվա բոլոր օրերի ընթացէում մինչև կեսգիշեր դիվադադար են արել մեզ։ Իրենց թափաննեը լցնելու համար ոչ միայն գետի հերն են անիծել, այլ նաև բազմաթիվ տներ հայտնվել են վտանգի եզրին։ Ասֆալտի հումքի համար տրակտորներով ու մի քանի ծանր տեխնիկաներով էնքան են գետից ավազ ու շիբին հանել, որ գետն արդեն ցամաքել է։ Փոշին էնպես է կապում, որ մինչև 1 կիլոմետր տունը պատվում է փոշով։ Կանայք լվացքը փռում են, բայց ոնց որ լվացք արած չլինեն. ամբողջը պատվում  է փոշով։ Էլ չենք ասում, որ էկոլոգիայի հերն էլ անիծել են։ 

Դիմել ենք մարզպետարան, գյուղապետարան, մի քանի համատասխան մարմինների, սակայն էկել, նայել են ու այդքանով համարել են իրենց գործն ավարտված։ Ոչ մի սրտացավ մոտեցում չկա գյուղի նկատմամբ։ Սովետական տարիներին Ղուկասավան գյուղը հայտնի էր իր աճեցվաշ որակյալ գյուղմթերքով։ Իսկ հիմա ծերը ծերին կեղտաջրերով են ոռոգում այգիներն ու ցանքատարածությունները, էն էլ՝ ամիսը մի անգամ ջրի էրես տեսնում ենք,  թե չէ։ Ո՞վ է տեսել՝ 21-րդ դարում նման դաժան վերաբերմուն ցուցաբերեն բնության, էլ չենք ասում, գյուղացու նկատմամբ։ 

Բանը հասել է նրան, որ հանքով զբաղվողները սովետական տարիներից գործող պետական ճանապարհը ապականել են, լրիվ ավերել։ Ու հիմա մի կեղտոտ ու փոշոտ ճանապարհ է մնացել, որ կարողանանք այդտեղով ելումուտ անենք։ Գերեզմանների ճանապարհի մասին էլ խոսք չկա. լրիվ սարքել են մեռելնոց։ 

Պահանջում ենք, որպեսզի կառավարության պաշտոնյաները մի անգամ գոնե բարի կամք դրսևորեն ու գան, սեփական աչքով տեսնեն, թե մարդիկ իրենց դրամապանակները հարստացնելու համար ոնց են մի ամբողջ գյուղ անապատացնում։ Մենք այս պահին չենք դիմում կտրուկ միջոցների, այն է՝ չենք փակում ճանապարհներ, բողոքի ակցիաներ չենք կատարում կառավարության դիմաց, պարզապես սա որպես նախազգուշացում է, որ հարգելի չինովնիկներ, հետևություններ արեք ու որոշ մարդկանց ագահության դեմն առեք։ Մի քանի տոննա հումք ծախելուց հետո էլ գյուղը մի թողեք՝ դատարկվի։ Էկեք ձեր աչքերով տեսեք, թե ոնց են տները դարձրել վթարային։ Դասապրոցեսի ժամանակ, եթե գաք դպրոց, կլսեք, թե ինչպես են երեխաները էդ ծանր տեխնիկայի աղմուկի տակ անցկացնում դասապրոցեսը։ Մի քիչ մարդ եղեք, շատ բան չենք ուզում. թողեք՝ էս գյուղը մնա, չդատարկվի»։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տեղում էր նաև շահագործող ընկերության ներկայացուցիչը, ով ասում էր, ինքը մի քանի օր է, սկսել է այդ աշխատանքները և ոչ մի վտանգավոր բան գյուղի համար չի անում, այլ ընդհակառակը. մաքրել է աղբը, սակայն գյուղացիները հակառակն էին պնդում՝ հորդորելով նրան, որ ամենաճիշտ տարբերակը գյուղից ծանր տեխնիկան հեռացնելն է։

Ժամանել են նաև ոստիկանության Մասիսի բաժնի համայնքային ոստիկության բաժանմունքի ծառայողներն ու ճանապահային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները, ովքեր մտածում էին, որ գյուղացիները բողոքի ակցիան կշարունակեն՝ ճանապարհ փակելով

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան