Պատասխանատվությունը մեծ է լինում, երբ գոտեմարտում ես Ադրբեջանի, Թուրքիայի ներկայացուցիչների դեմ

Սպորտ

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում, 70կգ քաշային, ծնունդով Երևանից 19-ամյա ՀԱՅԿ ՊԱՊԻԿՅԱՆԸ, եզրափակչում ուժերը չափել է Ադրբեջանի ներկայացուցիչ Սաբիր Ջաֆարովի հետ,փառահեղ  հաղթանակ տարել 3։2 հաշվով, Հայկ Պապիկյանը հռչակվել է Եվրոպայի չեմպիոն։ Մեզ հաջողվեց կապ հաստատել այժմ Իտալիայում գտնվող նորընծա չեմպիոնի ՀԱՅԿ ՊԱՊԻԿՅԱՆԻ հետ ու բացառիկ զրույց ունենալ։ Առաջինը նա իր տպավորություններով կիսվեց «Իրավունքի» ընթերցողների հետ։

֊ Ողջույն, Հայկ։ Շնորհավորում ենք այս փառահեղ հաղթանակի առթիվ։

֊Շնորհակալ եմ։ Ասեմ, որ պատրաստվել էի հնարավորինս լավ, քանի որ այս հաղթանակը շատ կարևոր էր թե իմ, թե ընտանիքիս համար։ Անցկացրել եմ չորս գոտեմարտ։ Առաջինը, 1/8րդ եզրափակչում, լատվիացի ըմբիշի Վիլյամս Լոտկիևիչին 10֊0 հաղթեցի, հետո քառորդ եզրափակչում  մոլդովացի Պավել Անդրուշկային կրկին 10֊0 հաղթեցի, այնուհետև եզրափակչում ազգությամբ հունգարացի Մարսել Նադիին հաղթեցի 12֊2 հաշվով, հետո եզրափակչում հանդիպեցի Ադրբեջանի ներկայացուցչին Սաբիր Ջաֆարովին ու հաղթեցի։ Բնական է, պատասխանատվությունը մեծ է լինում, երբ գոտեմարտում ես Ադրբեջանի, Թուրքիայի ներկայացուցիչների դեմ։ Ադրբեջանի մարզիկի հետ հանդիպել եմ գորգում,առաջին անգամ էի գոտեմարտում այս ազգի ներկայացուցչի դեմ, իսկ թուրք մարզիկին հաղթել էր հունգարացին, որին ես էլ հաղթեցի 12֊2 հաշվով։

֊ Հայկ, իսկ ո՞ւմ ես նվիրում այս հաղթանակդ ։

֊ Հաղթանակս նվիրում եմ իմ ուրախ և տխուր պահերին կողքիս լինող, ինձ հետ կիսող, իմ հարազատ եղբորը ՌԱԶՄԻԿ ՊԱՊԻԿՅԱՆԻՆ, ով ևս ազատ ոճի ըմբշամարտիկ է Եվրոպայի առաջնության կրկնակի փոխչեմպիոն։ Նա հիմա ինձ հետ չի, գտնվում է ԱՄՆ ֊ում, բայց ես ամեն րոպե զգում եմ նրա ուժն ու աջակցությունը և մտահոգությունները դեպի ինձ։  

֊ Հայկ, քո զգացողությունները Եվրոպայի չեմպիոնի տիտղոսին արժանանալուց հետո։

֊ Շատ հանգիստ էի, զգացողություններս աննկարագրելի։ Իսկապես շատ էի ուրախացել։ Գոտեմարտից հետո, շտապել եմ զանգել եղբորս, ուրախությունս ինձ հետ կիսելու համար։ Նշեմ, որ մարզավիճակս լավ էր, ամեն ինչ կարգին էր, վնասվածքներ չունեի առաջնության  ժամանակ։

֊ Մի փոքր էլ քո մասին։

֊ Ծնվել եմ Երևանում, 19 տարեկան եմ, բնակվում եմ Մալաթիա ֊Սեբաստիա համայնքում, ավարտել եմ հիմնական դպրոցը, արդեն պատրաստվում եմ ընդունվել ինստիտուտ, ստանալ նաև բարձրագույն կրթություն։ Ընդամենը 7 տարեկանից սկսել եմ զբաղվել ըմբշամարտով։ Ի դեպ, պապիկս և հայրս ևս զբաղվել են այս մադզաձևով ըմբշամարտով։ Չեմ կարող ասել, թե հեշտ է ստացվել դառնալ Եվրոպայի չեմպիոն, քանի որ շուրջ 6 տարի ինձ չէր հաջողվում դառնալ Հայաստանի չեմպիոն և մասնակցել Եվրոպայի կամ Աշխարհի առաջնություններին։ Եվ միշտ հավատացել եմ և իմացել եմ, ազնիվ մարդու ջանքերը, երբեք զուր չեն լինում, մի օր կզգաս արդյունքը, մնում է ճանապարհի կեսին չհիասթափվել, որի պատճառները սպորտում շատ են հանդիպում, ուժեղ հոգի, հզոր կամքի ուժ պիտի ձեռք բերել և հաղթահարել քո առջև ծառացած  ամեն մի դժվարություն։

֊ Իսկ արդյոք ազատ ժամանակ ունենում ես ու ինչով ես զբաղվում։ Իհարկե ունենում եմ։ Աշխատում եմ սպորտից մի փոքր կտրվել, վայելել օրս։

֊ Հայկ, մեր աչքից չվրիպեց ադրբեջանցի մարզիկի անվայել պահվածքը պարգևատրման արարողության ժամանակ։ Ես մարզիկ եմ և գնացել եմ Եվրոպայի առաջնությանը մասնակցելու միայն ոսկե մեդալի համար, դա Փառք Աստծո հաջողվեց ինձ, իմ եզրափակչի մրցակիցը ադրբեջանցի մարզիկը, հարգանքով ձեռքս սեղմեց ու ընդունեց իր պարտությունը, ամենակարևորը դա է և ինձ համար մնացած հարցերի հետ ես որևէ կապ չունեմ և առանձնապես էլ չեմ հետաքրքրվել։

Հ. Գ. ՀԱՅԿ  ՊԱՊԻԿՅԱՆԻՆ պարտված ադրբեջանցի Սաբիր Ջաֆարովը, պարգևատրման արարողության ընթացքում  Հայաստանի օրհներգի ժամանակ, իջել է պատվո հարթակից։ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հենց տեղում բողոք է ներկայացրել ըմբշամարտի միջազգային ֆեդերացիային և Ջաֆարովը որակազրկվել է, զրկվել մեդալից ու հեռացվել։ Տեղի է ունեցել նոր պարգևատրում։ Եվրոպայի չեմպիոններ են դարձել նաև Սուրեն Աղաջանյանը, գյումրեցի Լյովա Գևորգյանը, Մուշեղ Մկրտչյանը, իսկ Հայկ Աբրահամյանը բրոնզե մեդալակիր։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին