Ծանր բան է ապրել ու ամեն օր` թեկուզ հեռվից տեսնել զինված բարբարոսներին, բայց դիմանում ենք, վախենալ չկա. Կյանքը Մեծ Շենում

Հանդիպում

«Ես որոշակի տեղեկություններ ունեմ, որ հնարավոր տարբերակների մեջ քննարկվում է, եթե ի վերջո հարցը հասնի դրան, Աղավնոյի բնակիչներին տեղավորել Հին շեն և Մեծ շեն համայնքներում»,- նման տեղեկատվությամբ էր հանդես եկել Արցախի ՄԻՊ գեղամ Ստեփանյանը: Մենք անդրադարձել էին Հին Շենում այսօր առկա պայմաններին, իսկ այսօր Ձեզ ենք ներկայացնում Մեծ Շեն գյուղի առօրյան, կենցաղն ու թե ինչպես են բնակիչները ադրբեջանական զինված ուժերի անմիջական հարեւանությամբ ապրում ու արարում: 

Մեծ Շենի գյուղապետ Դավիթ Դավթյանը նախ վստահ ու արցախցուն հարիր տոկունությամբ ասաց.

-Վախենալ չկա, մենք ինչի՞ պետք է վախենանք, թուրքը մեր ներկայությունից է կաշկանդվում, ճիշտ է` դժվար է, ծանր բան է, ապրել ու ամեն օր թեկուզ հեռվից տեսնել  զինված  բարբարոսներին, բայց դիմանում ենք, չենք պատրաստվում մեր հողերը ինչ-որ մեկին նվիրել:

-Որքա՞ն բնակչություն ունի համայնքը այս պահին:

-Մինչեւ պատերազմը ունեցել ենք 114 բնակիչ ունեինք, հիմա մի 75 բնակիչ ունենք: Շատերը չկարողանալով համակերպվել կորստի հետ այդպես էլ պատերազմից հետո չվերադարձան:

-Ինչո՞վ են հիմնականում զբաղվում տեղի բնակիչները:

-Հիմնականում անասնապահությամբ, մեղվաբուծությամբ, ունենք դպրոց, համայնքապետարան: Բայց անասնապահությունն էլ է հիմա դարձել ռիսկային, օրինակ մարդիկ գյուղից դուրս հոտ չեն տանում, բանջարաբոստանային կուլտուրանների մշակմամբ էինք զբաղվում, բայց հիմա վախենում են գնալ, հաշվի առնելով թշնամու հեռավորությունը:

-Որքա՞ն հեռավորության վրա է թշնամու հենակետը:

-Կոնկրետ գյուղից հեռու են, ավելի մոտ են Հին Շենին, բայց շատ մոտ են խոտհարքի տարածքներին` երեք-չորս հարյուր մետրի վրա են:

-Պարոն Դավթյան, Արցախի ՄԻՊ-ը ասաց, որ քննարկվում է Մեծ Շենում եւ ՀԻն Շենում բնակեցնել առաջիկայում Աղավնոյի եւ Բերձորի բնակիչներին: Որքա՞ն ընտանիքի կարող եք հյուրընկալել Ձեզ մոտ:

-Մեր գյուղում որպես այդպիսին մնալու հնարավորություն չկա, կան անբնակ, հին տներ, բայց շատ վատ պայմաններում, ուղղակի գալ ու ապրել չի լինի: Պետք է առնվազն վերանորոգվեն  կամ նորերը կառուցվեն:  Այսօրվա դրությամբ չկա մի տուն, որը կարող է բավարարել մի ընտանիքի մաքսիմալ ապրելու պայմանները:

-Եթե Ձեր նշած խնդիրները լուծվեն, որքա՞ն ընտանիք առավելագույնը կարող եք ընդունել:

-Դե մոտավորապես 20-25 ընտանիք, բայց տարածքներ ունենք, որտեղ կարելի է նաեւ նոր տներ կառուցել:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում