Այդ որոշումը նրան օգուտ կտա. Յուրա Մովսիսյանը` Սպերցյանի ապագայի մասին
ՍպորտՀայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը Metaratings-ի հետ զրույցում խոսել է «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ապագայի մասին` անդրադառնալով քննարկվող Եվրոպա տեղափոխության թեմային.
«Հիմա Սպերցյանն իր ակումբում հիմնական ու առաջատար խաղացող է։ Այնպիսի տարիքում է, որ իր համար կարևոր է խաղային պրակտիկա ունենալ հենց «Կրասնոդարում», որը շատ ուժեղ թիմ է դարձել։ Եթե նա մի տարի էլ մնա Ռուսաստանում, դա նրան չի խանգարի, այլ օգուտ կտա»։
Մովսիսյանը նաեւ նշել է, որ Հայաստանում եղած ժամանակ խոսել են Սպերցյանի հետ վերջինիս մարզական ապագայի վերաբերյալ։

