«Ոսկե ծիրան»-ը կմեկնարկի Ցեղասպանությունից հրաշքով փրկված և ԱՄՆ գաղթած հայ երիտասարդի մասին ֆիլմով

Մշակութային

Երևանում «Ոսկե ծիրան» մրցանակաբաշխությունը կմեկնարկի «Ամերիկացի» ֆիլմի պրեմիերայով: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ֆիլմի պրոդյուսեր Արման Նշանյանը:

«Շատ ուրախ եմ, որ ֆիլմի պրեմիերան կայանում է հենց Հայաստանում, մենք պետք է աշխարհին հպարտությամբ ծանոթացնենք հայկական արտադրանքի հետ, նշենք, թե որտեղից է ամեն ինչ սկսվել: Սա իմ ընկերության՝ PEOPLE OF AR Productions-ի արտադրանքն է, ու կարող եմ նշել, որ «Ամերիկացի» ֆիլմը 100 %-անոց հայկական արտադրանք է, այն նկարահանել ենք Հայաստանում»,-նկատեց Արման Նշանյանը:

Ֆիլմի նկարահանումները մեկնարկել են 2020-ի փետրվարին: Սակայն համավարակի սկսվելուն պես նկարահանումները դադարեցվել են:

«Մեր ֆիլմի շատ դերասաններ, այդ թվում՝ Հովիկ Կեուչկերյանը, ով հայտնի է «Թղթե տունը» համաշխարհային ճանաչում ունեցող սերիալից, այդ պահին պարզապես չկարողացան ժամանել Հայաստան»,-նշեց նա:

Ֆիլմում նկարահանվել են Նարինե Գրիգորյանը, Ժան -Պիեր Նշանյանը, Արամ Կարախանյանը, Դավիթ Հակոբյանը, Լեռնիկ Հարությունյանը, Միխայիլ Տրուխինը, Նելլի Ուվարովան և այլք: Ի տարբերություն «Սողոմոնի երգերը» ֆիլմի, այս ֆիլմում Արման Նշանյանը, որպես դերասան, հանդես չի գալիս: Ինչպես ինքն է նշում՝ որպես դերասան իր ներգրավվածությունն օրինաչափ չէր լինի։

«Ինքս ինձ չտեսա խորհրդային տարիների մասին պատմող ֆիլմում, չէի հավատա ինքս ինձ։ Ֆիլմի շրջանակներում սկսեցինք աշխատել Պատրիկ Մալխասյանի և Վարդան Բարսումյանի հետ, նրանք ֆիլմի գործադիր պրոդյուսերներն են, ես և Սոլ Տրիոն պրոդյուսերներն ենք: Հենց այս մարդկանց շնորհիվ կարողացանք այս ամենն իրականացնել»,-մանրամասնեց «Արմենպրես»-ի զրուցակիցն՝ ընդգծելով, որ ֆիլմի ստեղծման հարցում մեծ ներդրում ունեն Հայաստանի ազգային կինոկենտրոնը և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

Ֆիլմի ռեժիսորը և սցենարի հեղինակը «Էմմի» և «Ոսկե գլոբուս» մրցանակների արժանացած Մայքլ Գուրջյանն է:

«Մայքլի հետ ծանոթացանք իմ հարազատներից մեկի շնորհիվ, ով ասաց, որ Մայքլը հետաքրքիր սցենար ունի: Երբ կարդացի սցենարը, շատ հավանեցի.այն համամարդկային թեմա է, մեծ ասելիք ունի, իսկական կինո է։ Իսկապես շքեղ ֆիլմ ենք ստացել այն առումով, որ կարողացել ենք նաև ցույց տալ մեր հայկական մշակութային արժեքները»,-ասաց Արմանը՝ նշելով, որ իր ընկերության ֆիլմերը նախատեսված են ոչ միայն Հայաստանի և հայերի համար։

«Ամերիկացի» ֆիլմը պատմում է Ցեղասպանությունից հրաշքով փրկված և Միացյալ Նահանգներ գաղթած հայ երիտասարդի՝ Չարլիի մասին, ում ընտանիքը, ցավոք, այդ ոճրագործության զոհ էր դարձել: Պատմությունը սկսվում է 1947թ., երբ Չարլին վերադառնում է Հայաստան և բախվում խորհրդային կոմունիզմ կոչվող դաժան իրականությանը: Հայաստանում Չարլիին անմիջապես ձերբակալում են և դատապարտում ազատազրկման:

https://168.am/2022/07/06/1729580.html

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում