Մոտակա մեկ ամսվա ընթացքում Լարսի անցակետում հերթերի խնդիրն ամբողջությամբ կլուծվի. Քերոբյան

Տնտեսություն

Լարսի թողունակությունը վերջին 1.5 ամսվա ընթացքում էապես մեծացել է: ՀՀ կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Կրկնակի ավելացել է հայկական մեքենաների թողունակությունը: Եթե երկու ամիս առաջ Լարսով անցնող  հայկական մեքենաների միջին օրական քանակը 130 էր,  հիմա մոտավորապես 250 է»,-ասաց նա:

Քերոբյանի խոսքով` արագ փչացող ապրանքների արագ անցումը էապես թեթևացրել է գյուղմթերք արտահանողների աշխատանքն ու նվազեցրել է ռիսկերը:

«Կարծում ենք, որ մոտակա մեկ ամսվա ընթացքում հերթերի խնդիրն ամբողջությամբ կլուծվի, հերթերը կվերանան, և մենք խնդիր չենք ունենա մինչև եղանակային պայմանների վատանալը»,-ասաց նա:

Անդրադառնալով լաստանավային փոխադրումների տարբերակներին՝ նախարարն ասաց, որ ակնկալվում է` հարցը լուծում կստանա մոտակա օրերին: «Եթե ոչ, Բաթումի նավահանգստի միջոցով կկարողանանք նույն գործողությունն անել և ստեղծել ալտերնատիվ տարբերակ: Խնդիրն այն է, որ Հոլանդական ընկերությունը միացել է Ռուսաստանի դեմ սանկցիաներին և սանկցիաների պատճառով թույլտվության ստացումն ուշանում է: Բաթումիի ընկերությունը ղեկավարվում է ֆիլիպինյան ընկերության կողմից, որտեղից թույլտվություն ստանալն ավելի հեշտ է: Կարծում ենք, որ լավ տարբերակը Փոթիի նավահանգիստն է, բայց եթե դա չլինի, կանենք երկրորդ տարբերակը»,-ասաց Քերոբյանը:

Անդրադառնալով գնաճին՝ էկոնոմիկայի նախարարն ասաց, որ կենտրոնական բանկն իր գործիքակազմով պայքարում է գնաճի դեմ:

«Սննդամթերքի բարձր գների պատճառով մենք կանգնած ենք աղքատության ավելացման վտանգի առջև, և կառավարությունն այս առումով մի քանի գործողություն է պատրաստում: Բարձրանալու են նվազագույն աշխատավարձերն ու թոշակները, կստեղծվեն նոր աշխատատեղեր»,-ասաց նա:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում