Երևանում կանցկացվի Քշիշտոֆ Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների փառատոնը

Մշակութային

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հուլիսի 9-19-ը կանցկացնի ժամանակակից դասականների փառատոն։ Այն այսուհետև կրելու է 20-րդ դարի լեգենդար լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու անունը։

Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների փառատոնը հնարավորություն է տալիս ունկնդիրներին ծանոթանալու դասական երաժշտության նորագույն միտումներին, մեր օրերի կոմպոզիտորների ստեղծագործություններին։

Փառատոնի շրջանակում տեղի կունենա երեք սիմֆոնիկ համերգ: Հուլիսի 9-ին կհնչեն էստոնացի կոմպոզիտոր Արվո Պյարտի, ֆինն հեղինակներ Կաիյա Սաարիահոյի և Սեբաստիան Ֆագերլունդի ստեղծագործությունները։

Հուլիսի 16-ի երեկոն նվիրված կլինի Քշիշտոֆ Պենդերեցկու հիշատակին. կներկայացվեն նրա ստեղծագործությունները։ Իսկ հուլիսի 19-ի համերգային ծրագրում, որը կկրի «Աղոթքներ» խորագիրը, կհնչեն ուկրաինացի կոմպոզիտոր Վալենտին Սիլվեստրովի, անգլիացի լեգենդար կոմպոզիտոր Կառլ Ջենկինսի և ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան ջութակահար Լետիցիա Մորենոն, բարիտոն Ակսել Դավեյանը։ Համերգները կղեկավարեն մեծ ճանաչում ունեցող ֆինն դիրիժոր Հանու Լինտուն և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Փառատոնի փակման համերգին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա նաև Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը։ Համերգները կկայանան Արամ Խաչատրյան համերգասրահում։

Նշենք, որ փառատոնի շրջանակում շատ ստեղծագործություններ Հայաստանում կհնչեն առաջին անգամ։ Ծրագրերում տեղ են գտել նաև համաշխարհային պրեմիերաներ, մասնավորապես՝ Վալենտին Սիլվեստրովի թիվ 9 սիմֆոնիան, մեր օրերի ամենահայտնի կոմպոզիտորներից մեկի՝ Կառլ Ջենկինսի երգչախմբային պասակալիան, որը նվիրված է Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին։

Փառատոնի փակման համերգը բարեգործական է. տոմսերի վաճառքից ստացված միջոցներն ուղղվելու են «Վորլդ Վիժն Հայաստան» բարեգործական կազմակերպությանը։

Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների փառատոնի անցկացմանն աջակցում են նաև Հարավային Կովկասում Ֆինլանդիայի և ՀՀ-ում Լեհաստանի դեսպանությունները, ինչպես նաև «Մառնիկ» ընկերությունը։

Հիշեցնենք, որ ժամանակակից դասականների առաջին փառատոնն անցկացվել է 2019 թվականին։ Աշխարհի տարբեր ծայրերից Երևան էին ժամանել մեր օրերի լեգենդար կոմպոզիտորներ Քշիշտոֆ Պենդերեցկին, Ալեքսեյ Շորը, Գեորգս Պելեցիսը, Ալեքսանդր Չայկովսկին և Կառլ Ջենկինսը։

https://168.am/2022/07/08/1730207.html

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում