Ասեմ, որ այդ օրը շատ-շատ մոտ է. Գագիկ Մելքոնյանը Օնիկ Գասպարյանի եւ պատերազմի մյուս մեղավորներին պատասխանատվության ենթարկելու մասին

Հանդիպում

Անդրանիկ Քոչարյանը օրերս հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի օրերին, ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը «Իսկանդերի» կիրառման խայտառակ պլան է հաստատել։ Սա բավականին լուրջ մեղադրանք է ԳՇ նախկին պետին, և խոսվում է մի թեմայի մասին, որին խիստ սահմանափակ թվով անձինք են տիրապետում։

Ինչո՞ւ այսքանը իմանալուց հետո, առավելեւս, եթե վերը նշված հայտարարությունը փաստարկված ճշմարտություն է, ՕՆիկ Գասպարյանը ճաղերի հետեւում չէ, հարցի պատասխանը փորձել ենք ստանալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր ԳԱԳԻԿ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՑ, ով նախ մանրամասնեց.

-Գիտեք, նախ Անդրանիկ Քոչարյանը ոչ միայն հայտարարեց, այլ դա փաստ է, որ մինչեւ պատերազմ սկսելը օպերատիվ պլանավորումներ մշակելիս` սխալ պլան է մշակվել: Այսինքն թիրախներ կան, որ օրինակ պետք է խոցվեին 25-35 կիլոմետրի վրա, եւ այդ թիրախներիը հարվածողը ոչ թե «Իսկանդերը», այլ մեկ այլ հրթիռ:  Եվ նմանատիպ պլանավորման դեպքում, իհարկե, մենք պարտություն պետք է կրեինք:

Իսկ, թե երբ ե՛ւ Օնիկ Գասպարյանը ե՛ւ մյուս մեղավորները պատասխան կտան դատարանի առաջ, ապա ասեմ, որ այդ օրը շատ-շատ մոտ է: Այս պահին ԱԺ քննիչ հանձնաժողովը ուսումնասիրում է բոլոր ուղարկված փաստաթղթերը, որոնք դեռ շատ մեծ բացահայտումներ են ջրի երես հանելու: Երբ քննիչ հանձնաժողովը ավարտի իր աշխատանքները, այդ ժամանակ բոլորը ըստ արժանվույն պատասխան են տալու:

-Իսկ, ի՞նչ ընթացքի մեջ է առհասարակ քննիչ հանձնաժողովի աշխատանքները:

-Առաջին` ուսումնասիրությունների փուլը արդեն ավարտին է մոտենում, սեպտեմբերից արդեն կհրավիրվեն կոնկրետ մարդիկ հարցաքննվելու:

-Իսկ, եթե կոնկրետ մարդիկ հրաժարվե՞ն ներկայանալ:

-Համապատասխան օրենք է ընդունվելու, որ եթե չգան իրենք պատասխանատվության են ենթարկվելու:

-Պարոն Մելքոնյան, անդրադառնանք նաեւ սահմանային լարվածությանը, որը այլեւս պարբերական բնույթ է կրում ու սա այն դեպքում, երբ մենք գնում ենք դեպի խաղաղության դարաշրջան:

-Եևեսուն տարի մենք գտնվում ենք լարվածությա մեջմ ինչքան գոյություն ունի Ադրբեջանը մենք գտնվելու ենք լարվածության մեջ, սահմաններին կրակոցներ են լինելու, միջադեպեր են լինելու: Դրա համար մեր զինվորները պետք է հնարավորինս զգույշ լինեն: Մենք երբեք չենք հավատում Ադրբեջանի անկեղծությանը, որովհետեւ իրենք անկեղծ չեն, իրենք միշտ խաբել ու խաբելու են: Իրենք կրակում են, բայց աշխարհին ցույց են տալիս, որ կրակողները մենք ենք: Դրա համար մենք պետք է ուշադիր, դանդաղ տեմպերով կարողանանք հասնել խաղաղության ու էդ ընթացքոևմ զոհեր չտանք:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում