Վարազդատ Հարոյանը նոր ակումբ ունի
ՍպորտՀայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց «Անորտոսիս Ֆամագուստա», հայտնում է կիպրական ակումբի մամուլի ծառայությունը:
Կողմերը կնքեցին 2 տարվա համաձայնագիր, որը կգործի մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: Հարոյանի վերջին ակումբն իսպանական «Կադիսն» է, որի հետ ավելի վաղ հայ ֆուտբոլիստը խզել էր գործող պայմանագիրը:

