Բարոյական օրենքների մեջ մնալով ես նրան ընդամենը կասեմ` Աստված իր հետ. Վահե Հակոբյանը քաղաքապետների ողջույնները ծանր է տարել, բայց չի ափսոսում

Հանդիպում

Եթե ընդամենն ամիսներ առաջ Սյունիքում «սյունյաց ողջույններով» էին դիմավորում Նիկոլ Փաշինյանին, ապա նրա տիկինոջը՝ Աննա Հակոբյանին դիմավորեցին կարմիր վարդերով: Սյունիքի ընդդիմադիր համայնքապետերը մեկը մյուսի հետեւից աչքի ընկան Աննա Հակոբյանին սիրալիր դիմավորելով ու «ֆոտոսեսիաներով»: «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` այս տեսարանը բավական ծանր է տարել Սյունիքի նախկին մարզպետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ, հատկապես, որ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը մինչեւ վերջերս նրա «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ էր: 

Ահա այս եւ այլ հարցերի շուրջ էլ փորձեցինք զրուցել սյունյաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանի հետ, ով նախ նեղսրտեց, որ իրեն սյունեցի ենք անվանում.

-Նախ, ես սյուենեցի չեմ, ես երեւանցի եմ, ընդ որում երեք սերունդ: Երկրորդ, կարճ պատասխանելով Ձեր հարցին կասեմ հետեւյա՛ը. այո նույն Մանվել Փարամազյանի հետ ճանապարհ ենք անցել, բարոյական օրենքների մեջ մնալով ես նրան ընդամենը կասեմ` Աստված իր հետ, վերջ, այսքան բան կարող եմ ասել:

-Իսկ, ինչո՞ւ Ձեր ճանապարհները բաժանվեցին ինչ-որ պահի, որն՞ էր պատճառը:

-Կանխատեսելով այն ամենը ինչի ականատես եղանք մի քանի օր առաջ:

-Կապանի քաղաքապետն էլ շատ ջերմ ընդունեց վարչապետի տիկնոջը:

-Կապանի քաղաքապետը մեր թիմից երբեւիցէ չի եղել, այո, մենք իրեն սատարել ենք ժամանակին, երբ ինքը ընտրվել է քաղաքապետ: Իր իրավունքն է` ում, ոնց, ինչ կերպ ընդունի եւ ճանապարհի: Բայց պետք է նշեմ, որ նախկինում պահանջելով ներկա իշխանությունների հրաժարականը, անվանելով դավաճան եւ թյուրիմացություն, հիմա դիմավորելը, ինձ համար, որպես ՀՀ քաղաքացի անհասկանալի է:

-Ափսոսո՞ւմ եք, որ սատարել եք, նրանց հետ ճանապարհ եք անցել:

-Գիտեք, ոչ, ոչ մի վարկյան չեմ ափսոսում, ոչ մի կատարածս քայլի համար:

-Հնարավո՞ր է, որ Ձեր թիմից  նոր փարամազյաններ ի հայտ գան:

-Քանի որ մենք հիմա ապրում ենք շատ բարդ իրավիճակում, որեւէ մեկի վրա հարյուր տոկոսանոց վստահություն չկա: Բացառությամբ իմ ամենամտերիմ թիմակիցների, բայց իհարկե կարող են հայտնվել նման մարդիկ, չեմ բացառում բացարձականապես:

-Իսկ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի մասին ի՞նչ կասեք, ասում են, նա էլ է մարզպետի հետ բավական ջերմ հարաբերությունների մեջ:

-Դե գիտեք քաղաքապետները ինչ-որ տեղ ստիպված են լինում աշխատել մարզպետի հետ:

-Պարոն Հակոբյան, անդրադառնանք նաեւ ընդդիմության հետագա գորողություններին: Ստացվում է, որ ընդդիմությունը թայմաութ է վերցրել, համենայնդեպս Իշխան Սաղաթելյանը ասած, որ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ակնկալել թեժությունը:

-Տեսեք, նախ ես երկրորդում եմ Իշխան Սաղաթելյանի ասածին, նույն շարժումը, պայքարը ունի տարբեր փուլեր:

-Օրինա՞կ:

-Դե նախապատրաստական, հետո ակտիվ փուլ, հետո միգուցե էլի... Հիմա, քանի որ եղանակները շատ շոգ են, հետո մարդիկ արդեն արձակուրդային հունի մեջ են, դրա համար մենք հիմա նախապատրաստվում ենք օգոստոսի վերջ-սեպտեմբերի սկիզբ: Բայց մենք պատրաստ ենք ըստ իրավիճակի դուրս գալ թե փողոց, թե մնացած հարթակներում պայքարել:  Այսքանը:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում